«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն նախագծի փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով։ Նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին։
Նախագծի ընդունման արդյուքում՝
ü կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը,
ü կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ (օրինակ՝ ճկուն հավատարմագրման ոլորտ, համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող),
ü Կսահմանվեն հստակ ընթացակարգեր՝ բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման և նոր սխեմաների հաստատման համար։
-
Discussed
09.01.2026 - 25.01.2026
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 422
Print