«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածներով սահմանվելով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները՝ դրանցում չեն ներառվել «0» թվերի և մեկ կամ մի քանի նույն թվերը և նույն կամ տարբերվող լատինական տառերը ներառող համարնիշերի համադրությունները, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում այդ համադրություններով՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի արժեքից և տեսքից փոքր-ինչ տարբերվող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրի ձեռք բերելու ցանկությունը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածներով սահմանվելով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներն ընտրվել են թվերի և տառերի այնպիսի համադրություններից, որոնք իրենց տեսքով միանգամայն առանձնահատուկ բնույթ էին կրում, քանի որ դրանցում օգտագործվում էր կրկնվող կամ տարբերվող լատինական տառերի զուգակցմամբ «0»-ների և առավելագույն մեկ՝ «1-9» արաբական թվերի համադրումը, սակայն այդ համադրությունների տրամաբանության շրջանակներում առկա են նաև «0»ների և արդեն ոչ մեկ՝ «1-9» արաբական թվերի համադրում կազմող տառերի և թվերի այլ համադրություններ, որտեղ ի տարբերություն գործող ՀՀ կառավարության 2007 թվականի 816-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների, դրանց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանց մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ և համապատասխանաբար հակառակ կողմում միայն կրկնվող նույնական արաբական թվեր։
Նշվածի արդյունքում ստացվում է, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշմամբ սահմանված առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարնիշերի տրամաբանությունից դուրս գտնվող համադրություններն իրենց տրամաբանությամբ պետք է ներառել ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816Ն որոշմամբ սահմանված մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի շրջանակներում։
Հետևաբար պետք է մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի լիարժեքությունն ապահովելու համար առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարինեշերի ցանկում չներառված թվերի և տառերի համադրությունները ներառել հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի ցանկում։
3. Ակնկալվող արդյունքը.
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները լիարժեք կերպով, իսկ դրանում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ, իսկ մյուս հատվածում միքանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարնիշերի համադրությունները ինքաբերաբար կհամարվեն ցանկալի համարնիշեր։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների արժեքներն ըստ չափորոշիչների սահմանված է ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 2-Ն հարամանով, որը նախագծի ընդունման դեպքում կլրամշակվի։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
08.01.2026 23.01.2026 -
Type
Decision
-
Area
Road traffic safety
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 385
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.