ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել hամայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասուրդի (Դեֆիցիտի) կատարման վերաբերյալ ճշտումներ և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:
1.1.Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի 5 320 644 (հինգ միլիոն երեք հարյուր քսան հազար վեց հարյուր քառասունչորս) ՀՀ դրամը ենթակա է ուղղման համայնքի բյուջեի վարչական մասից նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը, իսկ 4 160 601 (չորս միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամը՝ ֆոնդային մաս, սուբվենցիոն ծախսերի ֆինանսավորմանը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է․
1.1.1. նվազեցնել վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 11 853 802 (տասնմեկ միլիոն ութ հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր երկու) ՀՀ դրամով․
1.1.2. ավելացնել համայնքի բյուջեի վարչական մասից նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը ուղղվող գումարը 5 320 644 (հինգ միլիոն երեք հարյուր քսան հազար վեց հարյուր քառասունչորս) ՀՀ դրամով․
1.1.3. նվազեցնել վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակա գումարը 17 174 393 (տասնյոթ միլիոն մեկ հարյուր յոթանասուն չորս հազար երեք հարյուր իննսուներեք) ՀՀ դրամով.
1.1.4. նվազեցնել ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 31 277 607 (երեսունմեկ միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր յոթ) ՀՀ դրամով.
1.2.Մեղրի համայնքի վարչական բյուջեի եկամտային մասում «Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ» ավելացնել 48 452 000 (քառասունութ միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամով.
1.3.Մեղրի համայնքի վարչական բյուջեի ծախսային մասում ավելացնել «Նախադպրոցական կրթություն» (09.09.01.51) ծրագրի 4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին 5 320 644 (հինգ միլիոն երեք հարյուր քսան հազար վեց հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Սույն որոշումով նախատեսվում է ճշգրտել հավելուրդի կամ պակասուրդի (Դեֆիցիտի) կատարման վերաբերյալ մնացորդները և կատարվող ծախսերը:
3. Ակնկալվող արդյունքը.
Հավելուրդի կամ պակասուրդի (Դեֆիցիտի) կատարման վերաբերյալ մնացորդների ճշգրտմամբ ունենալ առավել իրական բյուջեի պլանավորում։
4. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կունենանք Մեղրի համայնքի առավել ճշգրիտ և իրատեսական բյուջե։
-
Duration
08.01.2026 24.01.2026 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Meghri municipality of Syunik marz
-
Status
Views 328
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.