Add to favourites

Under development

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

   2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 160-րդ հոդվածի  1-ի և 2-րդ մասերի համաձայն Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետները համակարգում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

          Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-278-Ն հրամանագիրը՝ Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 9-ի ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել, որով պայմանավորված առաջացել է «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտություն:

 

  • Discussed

    13.06.2018 - 28.06.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15741

Print

Suggestions

ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ

19.06.2018

2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով. «8. Մարզպետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ մարզպետի առաջարկությամբ:», «9. Մարզպետի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:», «10. Մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը՝ մարզպետի տեղակալի առաջարկությամբ:»:

ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ

19.06.2018

1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»:

Էդգար Մարտիրոսյան

13.06.2018

Օրենքի նախագծում ներառված չեն մարզպետի լիազորություններն ու գործողությունների շրջանակը մարզի տնտեսական զարգացման բնագավառում: Առաջարկում եմ մարզպետի լիազորությունների մեջ ներառել նաև մարզում տնտեսության զարգացման բնագավառում, ՓՄՁ աջակցության, տարածքների համաչափ զարգացման շրջանակներում մարզպետի լիազորությունները:

See more