Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«      »                 2026 թվականի N     

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րությունը որոշում է.

1. Հայտարարել 2026 թվականի հունվարի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։

2. Հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին։

3. Սաhմանել պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի անցկացման մասին հրաման.

2) ապահովել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում պահեստազորի սպայա­կան կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

              վարչապետ                                                                                   Ն.Փաշինյան

 

2026թ. հունվարի

       Երևան

  • Discussed

    26.12.2025 - 10.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1212

Print

Suggestions

Կարապետ Իսրայելյան

26.12.2025

Լավ առաջարկ է բայց կարելիա մտածել նաև պահեստազորում հաշվառված ոչ պիտանի ճանաչված սպաներին կախված իրենց առողջական վիճակից ներգրավել համապատասխան ծառայության գիտելիքների թարմացման հարցով կամավոր սկզբունքով ես այդպիսի սպաներ գիտեմ որոնք պատրաստ են կամավոր սկզբունքով մասնակցել վարժական հավաքներին։

Կարապետ Իսրայելյան

26.12.2025

Լավ առաջարկ է բայց կարելիա մտածել նաև պահեստազորում հաշվառված ոչ պիտանի ճանաչված սպաներին կախված իրենց առողջական վիճակից ներգրավել համապատասխան ծառայության գիտելիքների թարմացման հարցով կամավոր սկզբունքով ես այդպիսի սպաներ գիտեմ որոնք պատրաստ են կամավոր սկզբունքով մասնակցել վարժական հավաքներին։ Եվ պետք է ամեն մեկին առանձին բժշկական հատուկ ստուգում անցկացնել ըստ անձի հաշմանդամության։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: