Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԼՐԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հիմնավորոՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԼՐԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ 

1.             Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ընդլայնել ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակությունները՝ միջազգային բարձր որակի օդանավակայանային ծառայություններ մատուցելու նպատակով։ 

2.            Ընթացիկ վիճակը և խնդիրները

ՀՀ կառավարությունը 2002 թվ. հունվարի 8-ի N17 որոշմամբ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված կոնցեսիայի պայմանագրին, որով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով փոխանցվել է կոնցեսիոն կառավարման։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված Կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումները կատարվում են Կառավարության կողմից հաստատված Մաստեր-պլանի և դրանում իրականացվող փոփոխությունների միջոցով։

Այսպես, Առաջին Մաստեր-պլանը հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի 392-Ն որոշմամբ։ Տվյալ որոշման մեջ կատարվել են փոփոխություններ Կառավարության 2005 թվականի 1510-Ն և 2008 թվականի 289-Ն որոշումներով։ Կառավարության 2008 թվականի 1559-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականի 392-Ն որոշումը և հաստատվել է 2008-2012 ժամանակաշրջանի համար Մաստեր-պլան՝ Զվարթնոց և Շիրակ օդանավակայանների համար։ Մինչ այդ 2007 թվականի 965-Ն որոշմամբ Գյումրու "Շիրակ" օդանավակայանը նույնպես փոխանցվել է կոնցեսիոն կառավարման։ 2013 թվականի 1495-Ն որոշմամբ Կառավարության կողմից հաստատվել է 2013-2017 թթ Մաստեր-պլանը։ 2018 թվականի 1532-Ա որոշմամբ հաստատվել է 2018-2022 թվականների Մաստեր-պլանը և վերջինիս մեջ փոփոխություններ են իրականացվել 2021 թվականի 1237-Ա որոշմամբ։

Վերոնշյալ Մաստեր-պլանով և դրանում իրականացված փոփոխություններով ներդրումների արդյունքում շահագործման է հանձնվել նոր ուղևորային համալիր, որի նստեցման հատվածը կարող է տարեկան շուրջ 3 մլն. ուղևոր սպասարկել, իսկ հաշվառման գոտին` տարեկան 4 մլն:

Միաժամանակ, Քովիդ-19 համավարակից հետո, երբ վերականգնվեցին օդային ճանապարհով ուղևորափոխադրումները, նկատվեց ուղևորահոսքի կտրուկ աճ օդանավակայանում՝ 2023 և 2024 թվականների գերազանցելով տարեկան 5 միլիոնը։ Զուգահեռաբար, Կոնցեսիոների կողմից ներկայացվել էր 2023-2027 թվականների համար Մաստեր-պլանի նոր նախագիծ, որով առաջարկվում էր շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ իրականացնել կոնցեսիոն կառավարման փոխանցված օդանավակայանային ենթակառուցվածքներում։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա-ի միջև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներդրումային ծրագրի՝ Կոնցեսիոների կողմից իրականացվելիք ներդրումների և պայմանագրային պարտավորությունների գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 27-ի 93-Ա որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):

Հանձնաժողովի աշխատանքների, ինչպես նաև Կոնցեսիոների հետ տեղի ունեցած բանակցությունների, արդյունքում նախ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի արձանագրությամբ որոշվեց, թե ինչպիսի փոփոխություններ պետք է իրականացվեն Կոնցեսիոն պայմանագրում, ապա արձանագրության կետերի հիման վրա մշակվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է հավանության արժանացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը, որով հիմնականում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

·         Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում,

·         Կոնցեսիոն պայմանագրի «անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի» կետը ուժը կորցրած է ճանաչվում,

·         Արձանագրվում է, որ Կողմերը (ՀՀ կառավարությունն ու Կոնցեսիոները) միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն,

·         Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են,

·         Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը կերկարաձգվում է մինչև 2067 թվականը,

·         Կոնցեսիոների կողմից պետք է իրականացվեն շուրջ 425 մլն. ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ (Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի Կառավարության հետ),

·         Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն  ճշգրտման եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, Եվրոպական երկրներում միջին գնաճի և Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքսների միջինի ցուցանիշներից,

·         Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ Կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4.000.000 ուղևորից պակաս (այսուհետ՝ Ուղևորահոսքի նվազման դեպք), ապա  Կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար Կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավել քան 3 տարի ժամկետով (բանաձևը և հիմնական հասկացությունները  ներկայացված են Հավելված 1-ում),

·         Սահմանվում է, որ Կոնցեսիոների բաժնետոմսերի Հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի Կառավարության կողմից,

·         Սահմանվում է, որ Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը  և դրա պատկանելիքները վերադարձնել Կառավարությանը լիովին և լիարժեք շահագործվող վիճակում` գործող օրենքներին, իրավական ակտերին և Կոնցեսիոն պայմանագրին համապատասխան,

·         Սահմանվում է, որ Պայմանագրի գործողության ժամանակ ցանկացած պահի Կոնցեսիոներն իրավասու կլինի Կառավարությունից խնդրել ուղիղ բանակցություններ սկսել Երկարաձգման ամսաթվից հետո Պայմանագրի ժամկետը երկարաձգելու առնչությամբ, պայմանով սակայն, որ Կոնցեսիոների իրավունքները չեն դիտվի որպես նման երկարաձգում տրամադրելու Կառավարության պարտավորություն:

Նախագծով կարգավորովում են նաև Կոնցեսիոների կողմից 425 մլն ԱՄՆ դոլարից ավել ներդրումներ իրականցնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգելու կամ սակագնային փոփոխություններ իրականցնելու հետ կապված, կոնցեսիոն պայմանագրի դադարեցման հետ կապված փոխհատուցման վճարները հաշվելու, Մաստեր-պլանով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում կատարման մեխանիզմներ կիրառելու և այլ հարաբերություններ։

Նախագծով առաջարկվում է նաև որպես Կառավարության ներկայացուցիչ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին 1 ամսյա ժամկետում ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը։ 

3.        Կարգավորման նպատակ

Նախագծի ընդունման նպատակն է ըդնլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան դարձնելու համար։  

4.    Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն: 

5.            Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը: 

6.            Ակնկալվող արդյունքը

Ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային ենթակառուցվածքների զարգացմանը, մաոտւցվող ծառայությունների բարելավվմանը, ինչը կխթանի ուղևորությունների և ուղևորափոխադրումների նոր ուղղությունների քանակակի աճին:

 7.       Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսում:

 8.       Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

9.       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման հավելված 1 կետ 65.1-652 միջոցառում՝ «Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանի և ենթակառուցվածքների բարեկարգմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ»։

  • Discussed

    25.12.2025 - 10.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 561

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: