«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Թաթուլ Ստեփանյան 23.12.2025 15:39:42 | Այն, որ չօգտագրոծվող հողերի հաշվառոմը պետք է իրականացնի համայնքը, անընդունելի է. Համայնքը գյուղատնտեսության զարգացման պատասխանատուն չէ, առավել ևս, սա տեղական նշանակության հարց չէ: Հասկանալի է նախաձեռնող խմբի անհասկանալի ու չարդարացված միտումը՝ համայնքը դարձնել քավության նոխազ: Կարող եք առարկել, թե ՏԻՄ մասին օրենքի համաձայն գյուղատնտեսական ռեսուրսի հաշվառումը փոխանցված է համայնքին, սակայն սա նույնպես լեգիտիմ չէ, ՀՀ Սահմանադրությունը սահմանել է ՏԻՄ-ը: Ինչ որ արդեն վերագրել և հիմա վերագրում եք համայնքին դուրս է ՀՀ Սահմանադրության մեկնաբանությունից, չնայած որ նախորդ անգամ ներկայացրել էի առարկություններս: Տպավորություն է, որ կանխավ չեք ուզում հողերի արդյունավետ կառավարում իրականացվի ՀՀ-ում և հենց այդ նպատակով եք այսբովանդակ իրավական ակտեր շրջառանում և որ առավել տխուր է, ապահովում եք վերջիններիս պատրադիր կատարման կարգավիճակը: հարց չէ |