Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« __ »  _________  2026 թվականի N _____ - Ն

 

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ  ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով՝ Կառավարությունը որոշում է.

 

1.             Սահմանել 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները՝ համաձայն հավելվածի:

2.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

«     » --------------------------- 2026թ.

ք.Երևան                        

 

Հավելված

Կառավարության

2026 թվականի ___________  ___   - ի

N          - Ն որոշում

Աղյուսակ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

h/h

Ձկան տեսակը

 

Ձկնորսության թույլատրելի առավել քանակություն (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի արդյունագործական չափը միավորի համար (սմ)

Նախաձվադրային-ձվադրման ժամանակահատվածը

1.              

Սիգ

550

 30 ոչ պակաս

2026 թվականի նոյեմբերի 20 –ից  2027 թվականի փետրվարի 1-ը

2.             

2026 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել

Ընդհանուր պահանջներ

3.             

Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա

4.             

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)

5.             

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը

  • Duration

    22.12.2025 09.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 112

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: