ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 13-րդ խմբագրությաամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 100-րդ կետով սահմանված են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերից /զննումից/ ազատված անձանց ցանկը, սակայն ԻԿԱՕ 8973 փաստաթղթի 11.5.19.15 կետի դրույթների համաձայն «Սովորույթները, մշակութային կամ կրոնական ծեսերը և վարքագիծը կարող են խոչընդոտել օդանավակայաններում կիրառվող զննման ընթացակարգերին, այս դեպքերում, օդանավակայաններում պետք առանձնացվեն առանձին զննման տեղամասեր և հնարավորություն պետք է տրվի նմանատիպ անձանց զննումն իրականացնելու անձնական զննման ընթացակարգերով, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն «Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ»։
«Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 100-րդ կետի 4–րդ ենթակետի մասով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը /զննման/ համապատասխանեցնել լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափարոշիչների պահանջներին և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի դրույթներին։
ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության /զննման/ ընթացակարգերի համապատասխանեցմանը ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափարոշիչներին և կբարձրացնի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակը։
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական նշված փաստաթղթերից:
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
-
Duration
19.12.2025 04.01.2026 -
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 59
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.