ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1109-Ն որոշման (այսուհետ՝ Կառավարության որոշում) կիրառման իրավահարաբերություններում առաջացած իրավական և գործնական խնդիրների լուծման, միաժամանակ, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 02/12.63/2887-2025 և 2025 թվականի ապրիլի 1-ի N 02/12.63/10507-2025 հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Կառավարության որոշմամբ նախատեսված է ՀՀ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներ ստեղծելու հնարավորությունը՝ սահմանելով, որ որպես օպերատորներ կարող են հանդես գալ փոստային, բանկային, պետական կամ համայնքային գործառույթներ իրականացնող այն սուբյեկտները, որոնք ունեն սպասարկման ոլորտում ծառայությունների արդյունավետ մատուցման առնվազն 5 տարվա փորձ, ՀՀ տարածքում առնվազն 10 սպասարկման գրասենյակ և որոնք ՀՀ կառավարության կողմից լիազորվել են իրականացնելու օպերատորի գործառույթներ:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա չեն տարածվում սպասարկման գրասենյակների նվազագույն թվին առաջադրվող պահանջները:
Այս պահին գործում է 51 օպերատոր, որից 7 բանկ, «Հայփոստ» ՓԲԸ, «Մոբի դրամ» ՓԲԸ, Կադաստրի կոմիտե, Պետական գույքի կառավարման կոմիտե և 40 համայնք:
Պատվիրակվում են հետևյալ մարմինների որոշ գործառույթներ.
1. ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
2. ԱՆ ՔԿԱԳ գործակալություն
3. Կադաստրի կոմիտե
4. ԱԳՆ
5. ՆԳՆ
Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է.
1. վերացնել պատվիրակվող գործառույթների և այդ գործառույթները պատվիրակող պետական մարմինների սպառիչ ցանկերի գաղափարը,
2. սահմանել պետական գործառույթների պատվիրակման պայմանագրի օրինակելի ձև և քաղաքացիներին սպասարկող գրասենյակներին առաջադրված նվազագույն տեխնիկական պահանջներ,
3. յուրաքանչյուր պետական մարմնի հնարավորություն ընձեռել ինքնուրույն կնքել պայմանագիր այն սուբյեկտների հետ, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին՝ կոնկրետ դեպքով սահմանելով պատվիրակվող պետական գործառույթների ցանկը:
3․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում՝
1. Արդարադատության նախարարության փոխարեն յուրաքանչյուր մարմին կկնքի իր գործառույթների պատվիրակման վերաբերյալ պայմանագրեր,
2. Յուրաքանչյուր պետական մարմին ինքնուրույն կիրականացնի իր կողմից պատվիրակված գործառույթների մասով բովանդակային հսկողություն և ընդհանուր գործընթացի մշտադիտարկում,
3. Ամեն մարմնի հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել այն սուբյեկտներին, ում հետ նպատակահարմար է համագործակցությունը,
4. Ամեն մարմնի հնարավորություն կընձեռնվի ինքնուրույն ընտրել այն ծառայությունները, որոնք կոնկրետ դեպքով նպատակահարմար է պատվիրակել,
5. Պետական մարմինները հնարավորություն կունենան արագ արձագանքել անկանխատեսելի իրավիճակներում:
4․ Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը․
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 6-րդ բաժնի «Ինստիտուցիոնալ զարգացում» վերտառությամբ 6.2-րդ գլխի 5-րդ պարբերությունից, որի համաձայն՝ «Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակվելու և ներդրվելու է ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:»:
-
Duration
19.12.2025 04.01.2026 -
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 118
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.