Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՄԵԼԻՔԻ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ, ՖԻՆՆ ԿԱՍՊԵՐ ԱԴԱՄ ԷՎԱՐՏ ՍՏԵՆԼԻԻ ԳԵՐԱԳՈՒՍՅԱՆԻՆ, ՎԱԴԻՄ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՄԵԼԻՔԻ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ, ՖԻՆՆ ԿԱՍՊԵՐ ԱԴԱՄ ԷՎԱՐՏ ՍՏԵՆԼԻԻ ԳԵՐԱԳՈՒՍՅԱՆԻՆ, ՎԱԴԻՄ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Անհրաժեշտությունը

               Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի Հանրապետություն են հրավիրվել Դանիել  Մելիքի  Աղբալյանը  (ծնված`  1999  թվականի  մարտի  12-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ), քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N ՆՀ-219-Ա հրամանագրով, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը (ծնված` 2007 թվականի հոկտեմբերի 28-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ), քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2025 թվականի նոյեմբերի 14-ի N ՆՀ-284-Ա հրամանագրով և Վադիմ Արսենի Հարությունյանը (ծնված` 2005 թվականի սեպտեմբերի 8-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 Զ/Կ), քաղաքացիությունը շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2025 թվականի նոյեմբերի 14-ի N ՆՀ-284-Ա հրամանագրով:

            Վարդան Վահանի Բիչախչյանը (ծնված` 1999 թվականի հուլիսի 9-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղանդիլյան փ., շ. 28, բն. 8, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ)՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային  հավաքականի անդամ է (նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 23.01.2025 թ. N 68-Ա որոշումով՝ մինչև 26 տարին լրանալը՝ 09.07.2025 թ.):

  Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը:

2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Ֆուտբոլիստներ Դանիել  Մելիքի  Աղբալյանը և Վարդան Վահանի Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, իսկ  Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Արսենի Հարությունյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցելու  են  հավաքականների ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

«Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

            3. Ակնկալվող արդյունքը[Pe1] 

«Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու ֆուտբոլ մարզաձևով Հայաստանի ազգային  հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:                          

4. Նախագծի  մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

         5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»):

 

 

            

 


 [Pe1]

  • Duration

    18.12.2025 03.01.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 100

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: