Add to favourites

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Նախկին <<Զինծառայողի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակելի տարածությունների վարձակալության դիմաց զինծառայողին դրամական փոխհատուցում վճարելու կարգը և պայմանները սահմանված էին ՀՀ կառավարության 2000թ. Նոյեմբերի 27-ի Ն 778 որոշմամբ: Քանի որ գործող <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով համապատասխան դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի մասով հստակեցվել են մի շարք պայմաններ և զինծառայողի ընտանիքի կազմը, անհրաժեշտություն է առաջացել բնակելի տարածությունների վարձակալության դիմաց զինծառայողին դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները սահմանել նոր ակտով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի լիարժեք իրացումը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

  Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

  Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

          Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվելու է բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատվելու է այդ հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

   Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտությունը չի առաջացնում:      

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

      Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Discussed

    12.06.2018 - 27.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10672

Print

Suggestions

Սիմոն Հայրապետյան

21.06.2018

Համաձայն եմ Վարդան Հակոբյանի հետ՝ «և 18 տարին չլրացած» արտահայտության հետ կապված: Առաջարկում եմ զինծառայողների հետ կապված բոլոր փաստաթղթերում զինծառայողի անդամ համարել տվյալ պահին նրա հետ համատեղ բնակվող հարազատներին՝ (կին, երեխաներ, ծնողներ)՝ առանց տարիքային սահմանափակման:

Վարդան Հակոբյան

18.06.2018

6.-րդ հոդվածի հանձնաժողովի նիստերի գումարման ժամկետները սահմանել ոչ թե երկու ամիս, այլ մեկ ամիս: Գործնականում, փորձը ցույց է տալիս, որ 2-3 ամիսը մեկ են հանձնաժողովի նիստ գումարում: Իսկ այս տարի առաջին նիստը ապրիլին թե մայիսին էր եղել: Զինծառայողը ի վիճակի՞ է 4-5-6 ամիս առանց փոխհատուցման վճարման 80000-100000 դրամ տան վարձ տա՞լ

Վարդան Հակոբյան

18.06.2018

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետից հանեք «և 18 տարին չլրացած» բառերը: Երեխաները, անկախ տարիքից, մինչև ամուսնանալն էլ երեխաներ են: Ո՞ր հայկական ընտանիքում են 18 տարեկան, ԲՈՒՀ չընդունված երեխային տանից դուրս անու՞մ: Աշխատանքը լցվել է, բոլոր 18 տարեկանները աշխատանք են գտնում ու աշխատում....

See more