ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշումը լրացնել 2․4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«2․4․ Սահմանել, որ էլեկտրամոբիլների պետական հաշվառման գործողության ժամանակ դրանց շարժիչի հզորությունը նշվում է՝ հիմք ընդունելով՝
1) տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ադմինիստրատորի էլեկտորանային շտեմարանում առկա գրանցման ենթակա նույն մոդելի և միևնույն հավաքածուն ունեցող տրանսպորտային միջոցի ամենացածր շարժիչի հզորության արժեքը.
2) սույն կետի 1-ին ենթակետով շարժիչի հզորության մասին տեղեկատվության բացակայության դեպքում՝ էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների կողմից տրված էլեկտրոնային անձնագրերը․
3) սույն կետի 2-րդ ենթակետով շարժիչի հզորության մասին տեղեկատվության ստացման անհնարինության դեպքում՝ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կողմից տրված տեղեկանքում նշված արժեքը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն.Փաշինյան |
ք․ Երևան
-
Duration
18.12.2025 02.01.2026 -
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 158
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.