«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ մարտի 16-ի թիվ 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »____________2025 ԹՎԱԿԱՆ N ________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանելու մասին» N 354-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ ենթակետերով.
«10) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը․
11) քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը։»։
2) Որոշմամբ հաստատված Հավելված N 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական հիմնարկի էլեկտրոնային հսկողության համակարգն առնվազն պետք է ներառի՝
1) տեսանյութի թվային տեսագրման և պահպանման սարքավորումներ,
2) ծրագրային վերլուծական և տեսանյութերի մշակման փաթեթ,
3) ակտիվ և պասիվ ցանցային սարքեր,
4) ցանցային տեսախցիկներ և/կամ ջերմային տեսախցիկներ (կախված տեխնիկական պահանջներից),
5) օպերատորների աշխատանքային կայաններ և/կամ մոնիթորներ,
6) այլ աքսեսուարներ և սարքավորումներ (ադապտորներ, կանեկտորներ, կախիչներ և այլն),
7) էլեկտրոնային հսկողության համակարգի տեխնիկական միջոցների քանակի, տեսակի, պարամետրերի և հնարավորությունների, այդ թվում՝ վերլուծական պահանջները ձևավորվում են հաշվի առնելով տվյալ քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները և էլեկտրոնային հսկողության համակարգի կիրառման նպատակները,
8) բոլոր սարքավորումները պետք է ունենան արտադրողի պաշտոնական ծագման հավաստիչ փաստաթղթեր, այդ թվում՝ ապրանքի սերիական համար և արտադրողի տեխնիկական բնութագիր,
9) արգելվում է օգտագործել սարքավորումներ, որոնց ծագումը հնարավոր չէ հաստատել փաստաթղթերով կամ որոնք չունեն արտադրողի՝ պաշտոնական նույնականացման նշումներ (բրենդ),
10) Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ապահովի իրադարձությունների, գործողությունների և օգտագործողների գործողությունների լոգավորում՝ ներառյալ մուտքերի, փորձված մուտքերի, կարգավորումների փոփոխությունների բոլոր դեպքերի գրանցումը՝ ժամանակագրական ճշգրտությամբ,
11) համակարգը պետք է ապահովի անվտանգության բարձր մակարդակ և հնարավորություն տա լիովին անջատել կամ արգելափակել արտադրողի ամպային մոդուլները, հեռավար կառավարման կամ ինտերնետային միացման ցանկացած ֆունկցիոնալություն՝ ապահովելով միայն տեղային (local) աշխատանքային ռեժիմ։
12) տեսանյութի տեսագրման և պահպանման սարքավորումը պետք է լինի թվային և ապահովի անընդհատ՝ 24 ժամ շաբաթը 7 օր և 365 օր տարվա ընթացքում տեսադիտում ու տեսագրում։
2. էլեկտրոնային հսկողության համակարգն ապահովում է.
1. իրավիճակի շարունակական շուրջօրյա մոնիթորինգ,
2. վիդեո ազդանշանների փոխանցում կառավարման սենյակ իրական ժամանակում,
3. եռատիպ աշխատանքային ռեժիմ (միաժամանակյա տեսագրում, տեսագրված տեսանյութի դիտում և իրական ռեժիմով տեսանյութի դիտում),
4. էլեկտրոնային հսկողության համակարգը նախագծվում է մոդուլային սկզբունքով, և այն հնարավոր է ձևափոխել և ավելացնել հավելյալ սարքավորումների ձեռքբերման ու փոխինտեգրման միջոցով,
5. վիդեոտվյալների արտահանում ինչպես սեփական պահպանված ձևաչափով, այնպես էլ ընդհանուր առմամբ ընդունված ստանդարտներ (օրինակ՝ AVI),
6. տեխնիկական միջոցների և տեղեկության փոխանցման գծերի գործունակության ավտոմատ մոնիթորինգ՝ ազդանշանի թողարկում համակարգի տարրերի անսարքության դեպքում,
7. մոնիթորի էկրանին ծառայության տեղեկության ցուցադրում՝ տեսախցիկի ընթացիկ ժամանակը, ընթացիկ ամսաթիվը, համարը կամ անվանումը և ձայնագրման ռեժիմը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Duration
17.12.2025 05.01.2026 -
Type
Decision
-
Area
Justice, Penitentiary, Electronic justice, Information technologies
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 135
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.