«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1051-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման ընդունման իրավական հիմքը «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին և 6.2-րդ կետերն են։ Նշված կետերի համաձայն՝ ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնելու քրեագիտական հաշվառումներ և կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ: Վկայակոչված նորմերի կարգավորումներից կարելի է եզրահանգել, որ նշված գործառույթները վերաբերել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը։ Մինչդեռ, ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում այդպիսի։ Ավելին դեռևս 2024 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել էր, որպեսզի ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա ստեղծվեր «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչվեր ՀՀ քննչական կոմիտեն, որի հաշվառմամբ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 650-Ն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունը որի գործառույթներում, առնդեն իսկ նախատեսվել են համապատասխան քրեագիտական հաշվառումներ իրականացնելու վերաբերյալ կարգավորումներ։
Միաժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-316-Ն օրենքը, որի 4-րդ հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման ընդունման համար իրավական հիմք հանդիսացող «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին և 6.2-րդ կետերը։
Հաշվի առնելով վերոգրյալը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը՝ համապատասխանեցնելով օրինականության Սահմանադրական սկզբունքի պահանջներին։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը՝ համապատասխանեցնելով օրինականության Սահմանադրական սկզբունքի պահանջներին։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փասթաթղթերից։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
17.12.2025 01.01.2026 -
Type
Decision
-
Area
Justice, *, Public management, Public services
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 147
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.