«Դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2025 թվականի N _____-Ն
ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները 2.5 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ))՝ դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաշվարկված` դրոշմավորման ծածկագրերի քանակի, որոնց տրամադրման գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ դրոշմավորման ծածկագրի տրամադրման գինը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։
3. Սահմանել, որ դրոշմավորման ծածկագրերի տրամադրման 0.01 դրամ (առանց ԱԱՀ) գինը կիրառվում է հարկ վճարողի՝ ներկայացված դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տրամադրված դրոշմավորման ծածկագրերի քանակի և 2.5-ի հարաբերության արդյունքում ստացված քանակի նկատմամբ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո նոր գին հաստատված չլինելու դեպքում մինչև դրա հաստատումը շարունակվում է կիրառվել սույն որոշման 1-ին կետով հաստատված 2.5 դրամ (առանց ԱԱՀ) գինը։
-
Duration
08.12.2025 23.12.2025 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 116
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.