«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ)
ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությանը վերապահված է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու իրավասություն:
Նշված պայմանագրերի օրինակելի ձևի հաստատումը նպատակ է հետապնդում ապահովել Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրային հարաբերությունների պատշաճ ձևակերպումը, պայմանագրային այն բազայի ստեղծումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը։
Միևնույն ժամանակ, օրինակելի պայմանագրերի առկայությունը կբարձրացնի Հիմնադրամի վերահսկողական գործառույթների արդյունավետությունը՝ ապահովելով, որ բժշկական կազմակերպությունները և դեղատները գործեն սահմանված պահանջներին համապատասխան և պատասխանատվության շրջանակներով։ Սա հնարավորություն կտա նաև ապահովագրական փաթեթի մատուցման պրոցեսում բացառել անհամաչափ կամ ոչ միասնական պայմանների կիրառումը։
Հաշվի առնելով, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը նոր ներդվող համակարգ է, օրինակելի պայմանագրերի հաստատումը հանդիսանում է նաև համակարգի սահուն ներդրման կարևոր նախապայմաններից մեկը։
Պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ, կազմակերպված և հուսալի գործարկման կարևորագույն մեխանիզմ է։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով հաստատվում է Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող Պայմանագրի օրինակելի ձևը՝ մասնավորապես կարգավորվում է՝
ü Պայմանագրի առարկան,
ü Կատարողի իրավունքները և պարտավորությունները
ü Պատվիրատուի իրավունքները և պարտավորությունները
ü Ապահովագրված անձի իրավունքները և պարտականությունները
ü Կողմերի պատասխանատվությունը
ü Անհաղթահարելի ուժի ազդեցության (ֆորս-մաժոր) պարագայում պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հարցը
ü Պայմանագրի շրջանակում Կողմերի՝ միմյանց ծանուցելու առանձնահատկությունները, կիրառելի օրենսդրության ու վեճերի լուծման կարգը
ü Այլ հիմնահարցեր
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, Հիմնադրամի և դեղատների հետ կնքվող Պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա հետագայում պայմանագրային հարաբերություններ կձևավորվեն նշված սուբյեկտների միջև։
Օրինակելի ձևերի հաստատումը կարևոր է նաև ապահովագրական համակարգի կայունության, իրավական կանխատեսելիության և կողմերի պարտավորությունների հստակ բաշխման տեսանկյունից։
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ դրա ընդունման արդյունքում չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգից: Բացի այդ, Նախագծերը կապված են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը:
-
Duration
05.12.2025 20.12.2025 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 39
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.