Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ, ԱԽՈՒՐԻԿ, ԱՌԱՓԻ, ԳԵՏՔ, ԲԱՅԱՆԴՈՒՐ, ԲԵՆԻԱՄԻՆ, ԵՐԱԶԳԱՎՈՐՍ, ՀԱՅԿԱՎԱՆ, ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԵՎ ՈՍԿԵՀԱՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-4 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ, ԱԽՈՒՐԻԿ, ԱՌԱՓԻ, ԳԵՏՔ, ԲԱՅԱՆԴՈՒՐ, ԲԵՆԻԱՄԻՆ, ԵՐԱԶԳԱՎՈՐՍ, ՀԱՅԿԱՎԱՆ, ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԵՎ ՈՍԿԵՀԱՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-4 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      Սույն նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 16-ի թիվ 2-20 դրական եզրակացությունը և Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների(բնակավայրերի)գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման,փոփոխման կարգի» 61-րդ կետի դրույթները։

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքի ավագանու հաստատմանը:

   Ախուրյան համայնքի ավագանին անհատական բնույթի որոշումներով հաստատել է գոտևորման նախագծերը։ ՏԿԵՆ նախարարի գրությամբ առաջարկվել է նախագծերը հաստատել նորմատիվ բնույթի որոշումներով, քանի որ   քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գլխավոր հատակագծով կանոնակարգվում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը և  սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները։

 Հայասատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերը հաստատելու համար, Ախուրյան համայնքի ավագանու կողմից «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան, Ախուրիկ, Առափի, Գետք, Բայանդուր, Բենիամին, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան և Ոսկեհասկ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում, բացառությամբ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 76-Ա գործող նույնանուն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման։ 

1.     Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ քաղաքաշինության բնագավառում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունները կանոնակարգելու քաղաքականություն։

 

2.    Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կազմում ներառված բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության ապահովումը։

 

3.    Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում։

  • Duration

    05.12.2025 26.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Akhuryan Municipality of of Shirak Marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 32

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: