Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերի պահանջների կատարումով։


             2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

           
     Վերջին շրջանում ՀՀ-ում մեծ տարածում են գտել սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, միանիվների և այլ նմանատիպ ինքնագլորների (այսուհետ՝ Ինքնագնաց) օգտագործումը։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածով օրենսդիրը կարգավորել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները՝ ամրագրելով, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև՝ նշված հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանում է համայնքի ավագանին։

Համայնքի տարածքում ինքնագնացների անվտանգ շահագործումն ապահովելու համար որոշման նախագծով ներկայացվում է դրանց շարժունակության թույլատրելի և արգելված վայրերը: 

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է բարձրացնել համայնքի տարածքում ինքնագնացներով երթևեկության անվտանգության մակարդակը:

4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին»   ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  ապահովելու համայնքի տարածքում ինքնագնացներով երթևեկության անվտանգության մակարդակը, ինչպես ինքնագնացները շահագործողների, այնպես էլ՝ հետիոտների անվտանգության հետ կապված հարաբերությունները:

  • Duration

    04.12.2025 25.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Eghegnadzor municipality of Vayoc Dzor region

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 56

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: