Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է խմելու ջրի ոլորտում ոչ բաժանորդների կողմից ապօրինի միացմամբ խմելու ջրի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործման հայտնաբերման դեպքում նախքան սահմանված պահանջներին համապատասխան նոր միացմամբ բաժանորդ դառնալը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից ժամանակավորապես օգտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

Նախագծով նախատեսվում է նաև 2019 թվականի հունվարի 1-ից բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթում ըստ մատուցված ծառայությունների տեսակի տարանջատված ներառել հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների սակագների, քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների, իսկ սուբսիդիայի առկայության դեպքում՝ նաև յուրաքանչյուր հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիաների գումարների վերաբերյալ տեղեկատվություն:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործման հետ կապված հարցերը կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի №130Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման կարգավորման, խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու մասին» N658Ն որոշմամբ: Նշված որոշմամբ սահմանված է, որ խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերվելու դեպքում մատակարարն արձանագրում է փաստը, համապատասխան հաշվարկների միջոցով հաշվարկում է ապօրինի օգտագործված ծառայությունների քանակները ու դրանց դիմաց վճարման ենթակա գումարները և ապօրինի միացում կատարած անձի հաշվին դադարեցնում է ծառայությունների ապօրինի օգտագործումը: Նշված իրավակարգավորումը հանգեցնում է նրան, որ ապօրինություն կատարած անձը մինչև նոր միացմամբ բաժանորդ դառնալը զրկվում է կենսական անհրաժեշտություն ունեցող ծառայություններից:

Բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի մասով կարգավորումները սահմանված են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» N378Ն որոշմամբ: Այս դեպքում բաժանորդին վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվող տեղեկատվության համար սահմանված պահանջներն համեմատաբար քիչ են և ամփոփ՝ բացակայում են սակագները, մատուցվող ծառայությունների քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները, իսկ սուբսիդիայի առկայության դեպքում՝ նաև յուրաքանչյուր հաշվարկային ամսվա համար հաշվարկվող սուբսիդիայի գումարներն ըստ ծառայությունների տեսակների տարանջատված ներկայացնելու պահանջները:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է որոշակի ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել ապօրինություն կատարած անձին նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների օգտագործման դադարեցման, ինչպես նաև բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով հնարավորինս շատ և մանրամասն տեղեկատվություն տրամադրելը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից և քննարկվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքը կլինի այն, որ ապօրինություն կատարած անձը հնարավորություն կունենա նոր միացմամբ բաժանորդ դառնալ՝ առանց կենսական նշանակություն ունեցող ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվող մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:

 

 

Տեղեկանք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

Տեղեկանք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Discussed

    06.06.2018 - 22.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Water economy

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8427

Print