Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026  ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 

  Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի 2 բ ենթակետի, «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին»  օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերը և վճարները:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը:

 Առկա իրավիճակը

2025 թվականի համար հաստատված տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերը եղել են իրատեսական, ապահովել են համայնքային բյուջեի մուտքերը:

2026 թվականի համար, ի թիվս արդեն առկա տեղական տուրքերի տեսակների կատարվել է լրացում, այն է՝ համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների՝ յուրաքանչյուր հենասյան  օգտագործման համար սահմանվում է 500 դրամ:

 Կարգավորման առարկան 

Որոշման կարգավորման համար հիմք են «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածները:  Այս որոշման նախագծի ընդունման համար այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխման անհրաժեշտություն չկա: 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծի հաստատմամբ ապահովվելու է համայնքապահպան ծրագրերի իրականացումը, տարեկան պլանով նախատեսված աշխատանքների կատարումը, մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, սեփական եկամուտների աճի ապահովումը, ոլորտային աշխատանքների իրականացման արդյունավետությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար,

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ

         - Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ 

  • Discussed

    04.12.2025 - 19.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 638

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: