ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Նաիրի համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով ¦Տեղական ինքնակառավարման մասին§ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան,որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը,արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը: Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։
Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ նախագիծ) եկամուտները ծրագրվել է 7946903.645 հազար դրամ, իսկ ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 7946 903.645 հազար դրամ:
-
Duration
04.12.2025 24.12.2025 -
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Nairi Municipality of Kotayk Marz
-
Status
Views 51
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.