ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաջարանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Քաջարանի համայնքապետարանում, ինչպես նաև Քաջարան համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (qajarancity@mail.ru,kajarancity@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Քաջարանի համայնքապետարան:
2025 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:
-
Discussed
04.12.2025 - 24.12.2025
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Kajaran municipality of Syunik marz
-
Status
-
Place of public hearings
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճ
-
24.12.2025
Views 585
Print