ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում տեղական տուրքերը և վճարները /օրենքի նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում/: Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ տեղական վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև կիրառելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածների պահանջները` որոշման նախագծով սահմանվել են Վաղարշապատ համայնքում տեղական տուրքերի և վճարների 2026 թվականի դրույքաչափերը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են, ըստ տուրքերի տեսակների, տուրքերի նվազագույն և առավելագույն դրույքաչափերը:
Վաղարշապատ համայնքում տեղական վճարների տեսակները սահմանված են, ըստ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով:
Նախագծում, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի մեջ մտնող բնակավայրերի առանձնահատկությունները, կիրառվել են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթները:
Մասնավորապես թիվ 1 հավելվածի 1-ին կետի 2)-րդ ենթակետի «բ․», «դ․», «զ․» և «ը․», 3)-րդ ենթակետի «գ․» պարբերությններով, 2-րդ կետի 1)-ին ենթակետի «բ․», «դ․», «զ․» և «ը․» պարբերությններով սահմանված տուրքի դրույքաչափը նվազեցվել է՝ 0.5 գործակցով։
Նշված նվազեցումը կատարվել է նպատակ ունենալով խթանելու շինարարական աշխատանքների և ներդրումների կատարման գործընթացին հատկապես գյուղական բնակավայրերում։
Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու և մեղմացնելու համայնքում պաղպաղակի բացoթյա առևտրով զբաղվող տնտեսվարողների, տնային կենդանիներ պահող անձանց ու մարդատար-տաքսու ծառայություններ մատուցող անձանց սոցիալական վիճակը և հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, ավագանին իր այս նախագծով որոշել է նաև.
թիվ 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ պաղպաղակի բացօթյա առևտրի տուրքի դրույքաչափը նվազեցնել՝ կիրառելով 0.5 գործակիցը,
թիվ 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված համայնքի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվության համար սահմանել արտոնություն՝ տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումով,
թիվ 1 հավելվածի 17-րդ կետով սահմանված համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար օրենքով սահմանված տուրքի դրույքաչափը նվազեցնել՝ կիրառելով 0.75 գործակիցը:
թիվ 2 հավելվածի 12-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերի 2-րդ պարբերությամբ, 21-րդ կետի «ա․» ենթակետով սահմանված համայնքի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ սահմանվել է արտոնություն՝ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումով:
Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ Վաղարշապատ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվող նախագիծը մշակվել և դրույքաչափերը սահմանվել են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
2026 թվականի համար համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ ավագանու համապատասխան որոշումը ընդունելուց հետո կիրականացվի բյուջեի կազմման եկամտային մասի ճիշտ պլանավորումը:
-
Duration
02.12.2025 17.12.2025 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
VAGHARSHAPAT MUNICIPALITY
-
Status
-
Place of public hearings
Վաղարշապատի համայնքապետարանի նստերի դահլիճում (հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․Մաշտոց 0)
-
15.12.2025
Views 120
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.