Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

        «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, տեղական տուրքի և տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումով։
  
 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         
    Եղեգնաձոր համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի /Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ, Մալիշկա, Վերնաշեն/ գոտիավորումը:

     Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի համար, որոշման նախագծի N 1 հավելվածի 1-2-րդ և 5-9-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, 10-13-րդ և 15-22-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 0.3, Եղեգնաձոր քաղաքային բնակավայրում՝ 11-րդ, 21-րդ և 22-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 05, իսկ 17-րդ կետում նշված դրույքաչափը՝ 1.5 գործակիցներով:  

     «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 281-րդ հոդվածների համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում տեղական տուրքերը և վճարները: Հետևաբար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:        

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

      «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, տեղական տուրքի և տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմնի սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների և սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների  համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից:

 

 4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


     Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի և տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։
 



  • Duration

    01.12.2025 19.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Eghegnadzor municipality of Vayoc Dzor region

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 187

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: