Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«___» _______ 2025 թ                                                                                   N __-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է.

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 04-Ն որոշման Հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն՝ Հավելված N 3-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`                                                           Մ Գալստյան

 

 

 

Հավելված N 3

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 

——— թ ———-ի  ——-Ն որոշման

 

 

ՑԱՆԿ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Կուսակցության տարեկան հաշվետվության հրապարակման ոչ ենթակա տվյալներն են՝

1) «Գույք» թերթի «2.1 Տարեվերջի դրությամբ առկա անշարժ գույք» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա)  կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ) հասցե,

գ) այլ տվյալներ,

2) «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» կամ «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

            բ) հասցե,

 գ) գործարքի կողմի անուն, ազգանուն կամ անվանում,

 դ) գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցե,

 ե) այլ տվյալներ,

3) «Գույք» թերթի «2.4 Տարեվերջի դրությամբ առկա տրանսպորտային միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նույնականացման համար,

բ) այլ տվյալներ,

4) «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) նույնականացման համար,

բ) գործարքի կողմի անուն, ազգանուն կամ անվանում,

գ) գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցե,

դ) այլ տվյալներ,

5) «Պարտավորություններ» թերթի «3.1. Պարտավորություններ բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) գրանցման հասցե,

բ) այլ տվյալներ,

6) «Պարտավորություններ» թերթի «3.2. Ստացված փոխառություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) փոխատուի հաշվառման վայրի հասցե,

բ) փոխատուի անձը հաստատող փաստաթղթի համար,

գ) այլ տվյալներ,

7) «Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նվիրատուի ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համար,

բ) այլ տվյալներ,

8) «Ծանոթագրություն 1» թերթի «1.2 Չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նվիրատուի ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համար կամ ՀՎՀՀ,

բ) այլ տվյալներ,

9) «Ծանոթագրություն 1» թերթի «1.3 Ֆիզիկական անձանցից ստացված՝ օրենքով սահմանված չափը գերազանցող և օրենքով սահմանված ժամկետում չվերադարձված կամ պետական բյուջե չփոխանցված, ինչպես նաև չթույլատրված աղբյուրներից ստացված և օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե չփոխանցված նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նվիրատուի ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համար կամ ՀՎՀՀ

բ) այլ տվյալներ,

10) «Ծանոթագրություն 2» թերթի «2.3 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ կամ մատուցված ծառայություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) այլ տվյալներ,

11) «Ծանոթագրություն 2» թերթի «2.4 Անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ տվյալներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ) անշարժ գույքի հասցե,

գ) անշարժ գույքի սեփականատիրոջ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցե,

դ) այլ տվյալներ,

12) «Ծանոթագրություն 2» թերթի «2.5 Այլ ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նվիրատուի ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համար,

բ) այլ տվյալներ,

13) «Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» և «3.2 Անդամավճարներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) անձը հաստատող փաստաթղթի համար, ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

բ) այլ տվյալներ,

14) «Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» և «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ) հասցե,

գ) այլ տվյալներ,

15) «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ֆինանսական շահույթ կամ վնաս,

բ) այլ տվյալներ:

16) «Ծանոթագրություն 5» թերթի «5.2 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) հատուցողի հասցե,

բ) այլ տվյալներ,

17) «Ծանոթագրություն 6» թերթի «6.1 Այլ մուտքերի բացվածք» և «6.2 Այլ ելքերի բացվածք» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) այլ տվյալներ։

 

  • Duration

    27.11.2025 12.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 423

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: