Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկանք-Հիմնավորում

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից  կատարված անկանխիկ գործառնությունների իրականացման գործընթացի առաջմղմանը և անկանխիկ գործխառնությունների իրականացման խթանմանը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել անկանխիկ գործառնությունների իրականացման առկա համակարգը՝ միաժամանակ փոխաշահավետ հնարավորության առաջարկ ներկայացնելով համապատսխան շահառուներին՝ վերջինններիս առաջարկելով համապատսխան պայմանների ապահովման միջոցով ստանալ անկանխիկ գործառնություններից ֆինանսական-գումարային հետվերադարձ:

Անկանխիկ եղանակով վճարումներից «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության միջոցառմամբ  նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ: Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումների նկատմամբ ծագող եկամտային հարկը ևս վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։

Որոշման  հավելվածի 2-ի  4-րդ կետի համաձայն՝ 2026 թվականի դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2027 թվականի հունվար ամսին։

 

1.2.    Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու համակարգի ընդհանուր բնութագիրը և գործարկման մեթոդաբանությունը։

 

 

 

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով ակնկալվում է անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարները հաշվարկել և վճարել 2026 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ (նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով), ինչը հնարավորություն կտա ընդլայնել անկանխիկ գործառնությունների մասնաբաժինն ընդհանուրում: 

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

 

5. Տեղեկանք

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում։ 2026 թվականին հետվճարի գծով ծախսերը նախատեսված են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով (1242 «Հայկական վճարահաշվային համակարգի լավարկում» ծրագրի 12001 «ARCA ազգային վճարահաշվային համակարգով անկանխիկ վճարումներից հետվճարի տրամադրում» միջոցառում)։

 

 

  • Duration

    27.11.2025 12.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 406

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: