Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

Մայիսի 4-Ի n 453-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ փոփոխություն կատարեԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման 3-րդ կետի հիման վրա մշակված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Քվոտավորման ենթակա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման գործընթացների ուսումնասիրությունները վկայում էին այն  մասին, որ սկզբնական փուլում առկա էին որոշ օբյեկտիվ խոչընդոտներ՝ առանձին ոլորտներում այդ պահանջի լիարժեք կատարման առումով: Նշված խոչընդոտները վեր հանելու և համապատասխան լուծումներ առաջադրելու նպատակով, ՀՀ վարչապետի 31.01.2017թ. N 02/14.10/1825-17 հանձնարարականի հիման վրա պետական կառավարման թվով 28 մարմինների կողմից իրականացվել են ոլորտային առանձնահատկությունների, ինչպես նաև որոշ պետական կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջը չկատարելու պատճառների ուսումնասիրություն: Պետական կառավարման թվով 12 մարմիններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացրել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ որոշ առաջարկություններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև պետական կառավարման նշված մյուս մարմինների ուսումնասիրություններով վեր հանված խնդիրներից կարելի է առանձնացնել հետևյալները՝

  • ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը գործող կարգավորումների շրջանակներում հնարավորություն չէր տալիս լիարժեք հաշվարկել քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը: Մասնավորապես՝ գործող կարգավորմամբ քվոտայի պահանջը կատարված էր համարվում, եթե մեկ հարկային տարում սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, հնարավոր է միայն հաշվարկել կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող աշխատողների թվաքանակը, բայց ոչ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը, որի համար մշակվել էին մեթոդական ցուցումներ.
  • պետական կառավարման որոշ մարմիններում աշխատողների (ծառայողների) թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), որը անհնար է դարձնում այդ մարմինների համակարգերում գործող կազմակերպությունների համար քվոտավորման ենթակա աշխատատեղերի թվի հաշվարկը,
  • քաղաքացիական, դիվանագիտական, զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայությունների և համայնքային ծառայության պաշտոնները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրման օրենսդրական սահմանափակումները և գործնականում առկա օբյեկտիվ մի շարք այլ խոչընդոտները,
  • քվոտայի պահանջի առաջացման կամ այդ պահանջի կատարման տարվա ընթացքում քվոտավորման ենթակա կազմակերպության վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը,
  • քվոտավորման ենթակա կազմակերպությունների գործատուների համար՝ իրենց մոտ աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունը:

Վերը նշված խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453–Ն որոշմամբ կասեցվել է քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը և նույն որոշման 3-րդ կետով հանձնարարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ: Դրա հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվել ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (այսուհետ՝ օրենքի նախագիծ):

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված խնդիրներին տրվել են հետևյալ լուծումները, մասնավորապես՝

  • հստակեցվել է քվոտավորման ենթակա կազմակերպությունների շրջանակը,
  • հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի փոխարեն առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նորմատիվի ներդրում և դրանից բխող փոփոխությունների կատարում օրենքի համապատասխան հոդվածներում,
  • կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի որոշման ժամանակ առաջարկվում է չդիտարկել կազմակերպությունների այն աշխատողների թվաքանակները, որոնք ներառված են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների մեջ, կամ որոնց կողմից իրականացվող աշխատանքների կատարումը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
  • առաջարկվում է սահմանել քվոտավորման ենթակա կազմակերպությունների վերակազմակերպման և վերակազմավորման դեպքերում քվոտայի պահանջի կատարման պարտավորությունն իրավահաջորդին (իրավահաջորդներին) փոխանցելու դրույթներ,
  • քվոտավորման ենթակա կազմակերպության աշխատողների թվի նախորդ տարվա միջին տարեկան քանակի նկատմամբ 25 և ավելի տոկոսի չափով կրճատման դեպքում առաջարկվում է տվյալ հարկային տարվա համար նույն չափով նվազեցնել կազմակերպության քվոտայի պահանջը, ընդ որում նվազեցման արդյունքում քվոտայի չափը չի կարող պակաս լինել տարեկան միջինը 100 աշխատող ունեցող կազմակերպության համար սահմանված քվոտայի չափից,
  • նախատեսվել է քվոտայի պահանջի չկատարման դեպքում մասհանումը հաշվարկել քվոտայի պահանջի չկատարման մարդ-օրերի հաշվարկով,
  • նախատեսվել է դրույթ, համաձայն որի ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազորված մարմինը պետք է հրապարակի տեղեկատվություն քվոտավորման ենթակա կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի, կազմակերպությունների համար հաշվարկված քվոտայի պահանջի կատարումն ապահովող՝ հաշմանդամություն ունեցող աշխատողների թվի, հաշմանդամություն ունեցող աշխատողների կողմից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը լրացման ենթակա մարդ - օրերի թվի, ինչպես նաև տվյալ ամսում կազմակերպությունում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց թվի վերաբերյալ: Նշված դրույթը հնարավորություն կտա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարումը դարձնել առավել վերահսկելի:

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կիրարկումն ապահովող իրավական ակտի, այն է՝ ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման գործողության կասեցման ժամկետը երկարացնել մինչև Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Քվոտայի համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված հիմքերի և մեխանիզմների լիարժեք ապահովումը: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

Մայիսի 4-Ի n 453-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ փոփոխություն կատարեԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

Մայիսի 4-Ի n 453-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ փոփոխություն կատարեԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

  • Discussed

    01.06.2018 - 18.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7897

Print