Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

          1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 8-րդ կետի պահանջից, համաձայն որի՝ համապատասխան մարմինները յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը կարող են առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: 

 

2.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեու­թյան միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 8-րդ կետի պահանջի՝ համապատասխան մարմիններից ստացվել են առաջարկություններ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով: Ընդ որում, առաջարկությունները ներկայացվել են՝ հաշվի առնելով 09.09.2025թ.-ի N 02/08.5/29321-2025  հանձնարարականի հետևյալ պահանջները.

1. ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ 2021-2025թթ. համար հաստատված միջոցառումների ժամկետների փոփոխություն չի կատարվելու.

2. Միջոցառումների ծրագրի վերանայումը պետք է բխի Կառավարության ծրագրից, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ցուցանիշներից և արդեն իսկ ընդունված ոլորտային ռազմավարություններից.

3. Պետք է բացառել լիազորող նորմ չունեցող ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի նախատեսումը միջոցառումների ծրագրում.

4. Շարունակական միջոցառումների (օրինակ՝ 2021-2026թթ.) յուրաքանչյուր տարվա համար նախատեսել իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հիմք կհանդիսանան հաշվետու ժամանակահատվածում միջոցառումների նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար.

5. Ֆինանսավորում պահանջող 2026թ. միջոցառումների մասով միջոցառումների ծրագիրը համապատասխանեցնել ՄԺԾԾ 2026-2028թթ բյուջետային ֆինանսավորման հայտին:              

 

3.  Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորման նպատակն է հաստատել ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեու­թյան միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները նոր խմբագրությամբ՝ համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա:

 

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից:

 

5.  Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կլրամշակվի ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեու­թյան միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց հիմնավորումները:

  • Discussed

    24.11.2025 - 09.12.2025

  • Type

    Decision

  • Area

    *

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 960

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.11.2025

Մովսես Արիստակեսյան

Դեմ եմ նախագծին, քանի որ ծրագրի ավարտից 6-7 ամիս առաջ կատարված փոփոխությունները խոսումեն այդ ծրագրի կատարման անիրատեսականության, ռազվարական պլանավորման ցածր մակարդակի մասին:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: