ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սաթենիկ Վարդանյան 21.11.2025 13:32:12 | Առաջարկ Հակասության վերացում: «Մեկ անձից գնում» և «նվազագույն գնային առաջարկ» հասկացությունները չեն կարող միասին կիրառվել, քանի որ մեկ անձից գնումը ենթադրում է մրցույթի բացակայություն։ Եթե հայտեր են ներկայացվում (թեկուզև թղթային), և ընտրվում է նվազագույն գինը, ապա դա փակ մրցույթի կամ գնանշման հարցման տեսակ է, այլ ոչ թե մեկ անձից գնում:Առաջարկվող ընթացակարգը պետք է անվանվի ճիշտ՝ օրենքին համապատասխան, կամ պետք է սահմանվի որպես Գնումների մասին Օրենքի յուրահատուկ բացառություն (որը ցանկալի չէ)։ Առաջարկվող Փոփոխություն: 21.1-րդ կետի ձևակերպումը փոխարինել ավելի հստակով։ Օրինակ՝ «...գնման գործընթացը կարող է կազմակերպվել վարկանիշավորման դասակարգում ունեցող կազմակերպություններից ընտրություն կատարելու ձևով՝ հրավիրյալ անձանցից գնանշման հարցման ընթացակարգով...»։Սա կապահովի, որ գնումը դիտվի որպես մրցակցային ընթացակարգ, որտեղ մրցակցությունը սահմանափակված է վարկանիշ ունեցող անձանցով։ |