Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-011-0274-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1,258926 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-011-0274-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1,258926 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 59-րդ, 60-րդ և 64-րդ կետերի պահանջների համաձայն։

 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1,258926 հեկտար մակերեսով հողամասը համաձայն պետական գրանցման հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս: Այն որպես առանձին գույքային միավոր առաջացել է 07-011-0274-0007 ծածկագրով հողամասի բաժանման արդյունքում։ 07-011-0274-0007 ծածկագրով հողամասի մասով բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու նպատակով հողամասի սեփականատերը դիմել է համայնքապետարան նպատակային նշանակության փոփոխության համար և սահմանված կարգով ստացել է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 21062022թ N 83 դրական եզրակացությունը, իսկ Աբովյան համայնքի ավագանին կայացրել է «Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0274-0007 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 11072022թ N 92-Ա որոշումը։ Հողամասի սեփականատերը վճարել է հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը և կատարել նպատակային նշանակության պետական գրանցում։ Այնուհետև սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի 28.12.2023թ. N 245 դրական եզրակացությամբ ստացել է չորս բազմաբնակարան 6-9 հարկանի շենքերից բաղկացած բնակելի թաղամասի կառուցման թույլտվություն։ Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ բնակավայրի զարգացման և գոտևորման հատակագծի համաձայն 07-011-0274-0017 կադաստրային ծածկագրով հողամասի համար սահմանված է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն և գոտևորման միջին հարկայնության բնակելի գոտի՝ 4-5 վերգետնյա հարկայնությամբ։ Հողամասի սեփականատերը կրկին դիմել է համայնքապետարան և ցանկանում է համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում կատարել համապատասխան ուղղում։

 Փոփոխության առաջարկը սահմանված կարգով ներկայացվել է լիազոր մարմնին, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին տվել է  N 2/փ-351 դրական եզրակացությունը։

 Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 32 հասցեում գտնվող 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1,258926 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված  4-5 վերգետնյա հարկով միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 6-9 վերգետնյա հարկով միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու։

 «Աբովյան hամայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1,258926 հեկտար մակերեսով հողամասի մասով փոփոխություն կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։     

  • Discussed

    18.11.2025 - 03.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 384

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: