Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

___ « ____________ » 2025թ.                                                                 N __    

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով, 12-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ, 22-րդ, 28-րդ և 35-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված հավելվածի 35-րդ կետում նշված ծառայությունների դիմաց տեղական վճարը վճարվում է որակի աստիճանի շնորհման ժամկետում՝ նույն կետով սահմանված կարգով:

4) սույն որոշմամբ սահմանված հավելվածի 24-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2026 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը և 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար):

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում.

2.1. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Երևան քաղաքի վարչական տարածքում գործում է համայնքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն, որի շրջանակներում սույն որոշմամբ սահմանված ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություններից օգտվելու համար սահմանված տեղական վճարը վճարված լինելու դեպքում անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով օգտվում են Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից.

 2) ուղևորության քանակական սահմանափակում ունեցող ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու դեպքում՝ ուղևորության օգտագործման հնարավորությունը ավտոբուսների, տրոլեյբուսների, Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուր դեպքում՝ 1 օգտագործման հնարավորությամբ նվազեցվում է:

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    17.11.2025 - 02.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

  • Status

  • Հանրային հարցման ամսաթիվ

    27.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    During public discussions, public open hearings will be held on November 27, 2025 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of Yerevan Municipality at 1 Argishtii Street.

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 414

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: