Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում հիմնականում կարգավորում է օդի աղտոտվածության ազդեցությունը մարդու առողջության վրա՝ սահմանելով վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ։ Միևնույն ժամանակ իրավական դաշտում բացակայում են նորմեր, որոնք կարգավորում են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, բուսականության և հողի քիմիական կայունության վրա, ինչպես նաև բացակայում են դրանց չափման, գնահատման և ռիսկերի կառավարման իրավական մեխանիզմները։

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի հանձնարարականը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման պահանջները (միայն կրիտիկական մակարդակի մասով), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի (CLRTAP) «Թթվայնացման, էվտրոֆիկացիայի և գետնամերձ օզոնի նվազեցման մասին» Գյոթեբորգի արձանագրության դրույթները, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 1999 թվականին (դեռևս չի վավերացրել), ինչպես նաև CLRTAP EMEP արձանագրությամբ (վավերացված է 2013 թ.) ստանձնած  պարտավորությունները՝ տվյալների հավաքագրման, մոդելավորման և ազգային մակարդակով հաշվետվության ներկայացման բնագավառում (օր.՝ արտանետման աղբյուրներից մթնոլորտ  արտանետումների  աղյուսակների կազման ՝ համաձայն միջազգային դասակարգման համակարգի  (NFR),  նստվածքների հաշվարկների և կամ ռիսկային գոտիների զոնավորման/քարտեզագրման տեսքով):

Նախագծի ընդունումը ստեղծում է իրավական հիմք

·         Մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունների գնահատման նորարար մեխանիզմների ներդրման,

·         Գյոթեբորգի արձանագրության հետագա վավերացման նախադրյալների ձևավորման,

·         Միջազգային չափանիշներին համահունչ գիտական և մոնիթորինգային մոտեցումների ամրագրման համար։

 

Մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով առաջացող թթվայնացման, էվտրոֆիկացիայի և ծծմբի օքսիդով (SO2) և ազոտի օքսիդներով (NOX) աղտոտման ռիսկերի ժամանակին գնահատումը, տվյալ էկոհամակարգի կրիտիկական բեռնվածության հաշվարկումն ու սահմանումը հնարավորություն կտա կառավարելի և վերահսկելի դարձնել էկոհամակարգերի կայուն զարգացումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառմամբ կանխարգելել էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտումը։ Նախագծի կազմման համար հիմք է հանդիսացել Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2008 թվականի մայիսի 21–ի 2008/50/ԵՄ «Մթնոլորտային օդի որակի ու Եվրոպայում առավել մաքուր օդի մասին» հրահանգի 14-րդ հոդվածը (մոտարկումը մասնակի է, միայն 1 հոդվածի մասով), ինչպես նաև այդ հրահանգը փոփոխող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի 2024/2881/ԵՄ «Շրջակա միջավայրի օդի որակի և Եվրոպայի համար ավելի մաքուր օդի վերաբերյալ» հրահանգի բովանդակային առումով համապատասխանող 14-րդ հոդվածով  սահմանված I-ին հավելվածի 3-րդ բաժինը, իսկ 14-րդ հոդվածով սահմանված IV հավելվածի Ա կետի 1-ին և Բ կետի 3-րդ կետերով սահմանված դրույթները, մասնավորապես  աղտոտվածության չափման մեթոդների, ստանդարտացված չափման մեթոդների, աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ դրույթները  ներառված են Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշման հավելվածում, (մոտարկումը մասնակի է, միայն 14-րդ հոդվածով սահմանված I հավելվածի 3-րդ բաժին), որի նպատակն է սահմանել մթնոլորտային աղտոտիչների այն սահմանային արժեքները, որոնք չեն առաջացնում զգալի վնաս բնական էկոհամակարգերի համար։

Նախագծով առաջարկվող մեթոդաբանություններն սահմանվում են UNECE ICP (International Cooperative Programmes) գիտական հանրույթի կողմից՝ (ICP Forests, ICP Waters, ICP Vegetation, ICP Modelling and Mapping)։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող.

  • հողի թթվայնացում,
  • ջրային էկոհամակարգերի էվտրոֆիկացիա,
  • բուսականության վնասում,
  • կենսաբազմազանության նվազում։

Նախագիծը ներառում է՝

  • աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների,
  • էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա,
  • ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ,
  • տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։

 

3Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.

  • իրականացնել բնական էկոհամակարգերի գիտականորեն հիմնավորված գնահատում,
  • հայտնաբերել ռիսկային և առավել զգայուն տարածքները,
  • հիմք ստեղծել աղտոտիչների արտանետումների կառավարելի քաղաքականության մշակման համար,
  • ապահովել միջազգային պարտավորությունների կատարում և տվյալների համադրելիություն։

Վերահսկելի և կառավարելի կդառնա մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգի վրա։

 

5.  Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԻ շրջակա միջավայրի կառավարման 11-րդ և 17-րդ առաջնահերթ ուղղություններին.

·         մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,

·         բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրահանգներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը:

  • Discussed

    17.11.2025 - 02.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 592

Print

Suggestions

Սաթենիկ Վարդանյան

20.11.2025

Առաջարկ

«Նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է մթնոլորտային օդում առկա ծծմբի և ազոտի միացությունների ազդեցության գնահատման համակարգում ներառել տեղական էկոհամակարգերի դիմադրողականության և վերականգնողական հզորության քանակական ցուցանիշները։

Սա հնարավորություն կտա ճշգրտել տարածքային կրիտիկական բեռնվածության շեմերը, կատարել ռիսկերի ավելի նպատակային գնահատում և սահմանել էկոլոգիական առաջնահերթության բարձր գոտիներ՝ համահունչ ICP Modelling and Mapping և EMEP/UNECE պահանջներին։»

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: