«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »________________ 2025 Թ. N _____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն ընդունվողներին և քրեակատարողական ծառայողներին:»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով՝
«1.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
17.11.2025 - 03.12.2025
-
Type
Decision
-
Area
Justice, Healthcare, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 517
Print