ՎԱՅՈՑ ՁՈՐ-6 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ (ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՄԱԼԻՇԿԱ, ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի ______________ ___-ի N _________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ (ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՄԱԼԻՇԿԱ, ԳԼԱՁՈՐ, ԳԵՏԱՓ ԵՎ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 9-րդ, 23-րդ մասերի պահանջներով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել՝
1) Վայոց ձոր-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) գլխավոր հատակագիծը (գոտևորման նախագիծը)՝ համաձայն հավելված N 1 հավելվածի․
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (Եղեգնաձոր, Մալիշկա, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրեր) գլխավոր հատակագծով (գոտևորման նախագծով) առաջարկվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները՝ համաձայն հավելված N 2 հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
17.11.2025 - 05.12.2025
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Eghegnadzor municipality of Vayoc Dzor region
-
Status
Views 785
Print