ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Աբովյան համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2023-2027 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։ Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։
Աբովյան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտները և ծախսերը պլանավորվել է 7 576 000.0 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Աբովյան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 6 456 000.0 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա ճշտված բյուջեն 10,9 %-ով, որը կազմում է 513 490.0 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 3 793 360.9 հազար դրամ կամ 58.8 %-ով, 41.2 %-ը կամ 2 662 639.1 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 1 650 000.0 հազար դրամ, որը կազմում է վարչական եկամուտների 25.6 %–ը։ 2026 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով 2025 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2026 թվականի մոտավոր հաշվարկային ցուցանիշները, քանի որ 2026 թվականը դեռ չի սկսվել և համակարգը հնարավորություն չունի հաշվարկելու 2026 թվականի ճշգրիտ հաշվարկային թվերը։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից և օրենքով պայմանավորված աճից։
Տեղական տուրքերը ծրագրվել են 630 594.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 9.8 %–ը։ Պլանավորվել է հաշվի առնելով 2025 թվականի փաստացի։
Պետական տուրքերը ծրագրվել են 70 000.0 հազար դրամ, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝ 15 000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 55 000.0 հազար դրամ։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները նախագծով ծրագրվել են 2 659 840.9 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 41.2 %–ը, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով պետական բյուջեով հաստատված գումարները՝ 1 120 000.0 հազար դրամ։ Նախատեսվում է նաև 1 000 000.0 հազար դրամ սուբվենցիա՝ համայնքի կողմից իրականացված կապիտալ ծրագրերի համար։ Աբովյան համայնքին պետական բյուջեից կհատկացվի նաև գումար, մասնակցային բյուջեավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար, համայնքը նախատեսում է այդ գործընթացի իրականացման համար ծախսել մոտ 120 000.0 հազար դրամ։
3) Այլ եկամուտներ.
2026 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 1 442 766.9 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 22.3 %։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները, տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Աբովյան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 13 616 000.0 հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 47.4 %-ը կամ 6 456 000.0 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 7 120 000.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 6 040 000.0 հազար դրամ, որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 12.3 %-ը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.007 %-ը՝ «Պաշտպանություն ոլորտին, 36.6 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 15.7 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 4.4 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.04 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 7.5 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 21.1 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.04 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.03 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում են համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը համարյա նույնն է պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները, ինչպես նաև հաստիքների ավելացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։
2) Նախորդ տարվա համեմատ «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավել են պլանավորվել մոտ 116 464.0 հազար դրամով, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։ Աշխատավարձի ֆոնդը ավելացել է 20 տոկոսով։
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 5 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները, որոնց իրականացման համար 2026 թվականին հատկացվելու է 7 120 000.0 հազար դրամ։
4.1 Փողոցների ասֆալտապատման և գծանշման աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 65.5 %-ը, որը նախատեսված է Աբովյան համայնքի և բնակավայրերի գլխավոր և միջթաղամասային փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում կատարելու և ճանապարհային նշաններ ձեռք բերելու համար։ Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքննությունների կատարման համար նախատեսվում է 77 600.0 հազար դրամ:
4.2 Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման համար նյութերի ձեռքբերման ծախս՝ 10 000.0 հազար դրամ։
4.3 Իրականացվելու է նաև լուսավորության աշխատանքներ՝ որը կազմում է ֆոնդային բյուջեի 2.0 %-ը կամ 146 531.0 հազար դրամ։
4.4 Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝ 2026 թվականին Աբովյան համայնքում նախատեսել է կատարել 10-րդ մանկապարտեզի վերակառուցման 2-րդ փուլը և ՀՈԱԿ-ների մասնակի վերանորոգման աշխատանքներ։
Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացնելու է մեծ ծավալի աղբահանության աշխատանքներ և նրան աջակցելու նպատակով ծրագրվում է գնել նոր տրանսպորտային և վարչական սարքավորումներ՝ 30 000.0 հազար դրամ արժեքով։
4.5 Համայնքի նախատեսված վայրերում աղբամաններ և նստարաններ ձեռք բերելու, ինչպես նաև կանաչապատ տարածքները ավելացնելու նպատակով նախատեսվել է 20 000.0 հազար դրամ:
4.6 Վերակառուցվելու է մի քանի բնակավայրի վարչական շենքերը։
Համայնքում իրականացվելու է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝
1. Համայնքային փողոցների ասֆալտապատում
Աբովյան համայնքի
Աբովյան քաղաքի Սարալանջի, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի փոխարինում (2-րդ փուլ).
Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքից դեպի Ս.Մնացականյան փողոց, 3-րդ միկրոշրջանի 15 շենքից դեպի Ս.Մնացականյան փողոց, Բարեկամության փողոց, 4-րդ միկրոշրջանի 9-րդ մանկապարտեզի բակային տարածքի և 16-ից 41 շենքեր տանող փողոց, 4-րդ միկրոշրջանի 7-րդ մանկապարտեզի շրջակա փողոցների 71 շենքից 13 շենք և Հատիսի փողոց տանող ճանապարհ, 6-րդ դպրոցի շրջակայք՝ Սարալանջ փողոցի 17 շենքից դեպի Սարալանջի փողոց տանող ճանապարհ, 2-րդ միկրոշրջանի 5-րդ, 4-րդ դպրոցների և 3-րդ մանկապարտեզի շրջակա փողոցներ, 2-րդ դպրոցի շրջակա՝ Դարանի,Տարտուի, Գառնի և Եղբայրության փողոցներ, 2-րդ միկրոշրջան Սևան փողոցից մինչ Արփիմեդ դեղագործական ձեռնարկություն տանող փողոցներ, Էլառ թաղամասի 8-րդ փողոց, Սևանի փողոցից 8-րդ միկրոշրջանի 3-րդ և 4-րդ թաղամաս տանող ճանապարհ, 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի շրջակա ճանապարհ, 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի շրջակա ճանապարհ, Հատիսի փողոցից 5-րդ միկրոշրջան տանող և դեպի աջ միմյանց զուգահեռ երկու փողոցներ, Սարալանջ փողոցից քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհ.
Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամաս 27-րդ փողոց, Բ թաղամաս 8-րդ փողոց, 23-րդ փողոց, Հայկ Գասպարյան փողոց, 9-րդ փողոց և մայթ, Պ.Սևակի թաղամաս 8-րդ փողոց մասնակի, 25-րդ փողոց, 3-րդ փողոց, 9-րդ փողոց 1-ին փակուղի, 19-րդ փողոց, Խ. Աբովյան թաղամաս 31-րդ փողոց, Պ.Սևակի թաղամաս 11-րդ և 12-րդ փողոցներ, Ձագավանքի փողոց մասնակի, Ձագավանքի փողոց 5-րդ փակուղի.
Արամուս գյուղի Երիտասարդական 5-րդ և 12-րդ փողոցներ, Տիգրանաձորի խճուղի 2-րդ և 3-րդ նրբանցքներ, Տիգրանաձորի խճուղի 2-րդ և 3-րդ փակուղներ, Ազատամարտիկների խճուղի 4-րդ և 5-րդ փակուղիներ, 5-րդ փողոց մասնակի (Ջրմուղի փողոցից-Ազատամարտիկների խճուղի), Կենտրոնական փողոց 1-ին նրբացք, Ամառանոցային թաղամաս (Տիգրանաձորի խճուղուց մինչև Ամառանոցային 1-ին փողոց).
Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամաս 3-րդ փողոց 2-րդ նրբանցքի շարունակություն, 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 1-ին փակուղի, 1-ին փողոց 6-րդ փակուղի, Լ.Աետիսյան փողոց 2-րդ նրբանցք /մասնակի/, Ծաղկունք թաղամաս 4-րդ և 5-րդ փողոցներ /մասնակի/.
Գեղաշեն գյուղի 1-ին փողոց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ փակուղիներ, 1-ին փողոց 1-ին և 2-րդ նրբանցքներ, 2-րդ փողոց 1-ին փակուղի, 7-րդ փողոցի - 9-րդ փողոցի միացման հատված, 1-ին թաղամաս 1-ին, 5-րդ և 6-րդ փողոցներ.
Գետարգել գյուղի Սերժիկ Ալեքսանյան փողոց.
Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոց, 2-րդ փողոց (եկեղեցու հատված), 2-րդ փողոց 1-ին, 2-րդ և 3-րդ փակուղիներ.
Կամարիս գյուղի 5-րդ փողոցի մնացած հատված, 1-ին փողոցից 5-րդ 6-րդ փողոցները միացնող հատված, 1-ին փողոց 2-րդ և 3-րդ նրբանցքներ, 1-ին փողոց 4-րդ փակուղի, 9-րդ փողոց.
Մայակովսկի գյուղի 7-րդ փողոցի մնացած հատված, 3-րդ փողոց 1-ին նրբանցք, 1-ին փողոց 3-րդ փակուղի, 5-րդ և 14-րդ փողոցներ.
Պտղնի գյուղի 1-ին փողոց 1-ին փակուղի, 6-րդ փողոց, 1-ին փողոց 5-րդ նրբանցք 1-ին փակուղի, 6-րդ փողոց մինչև 2-րդ այգեզանգված, 1-ին փողոց 5-րդ նրբանցք.
Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամաս 2-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ։
2. Խմելու ջուր
Աբովյան համայնքի
Գեղաշեն գյուղի 9-րդ փողոց 1-ին նրբանցքից մինչև 3-րդ թաղամաս 6-րդ փողոց, 9-րդ փողոց 1-ին նրբանցքից մինչ 4-րդ փողոց 2-րդ նրբանցք, 4-րդ փողոց 2-րդ նրբանցքից մինչ 4-րդ փողոցի հատման վայրը ջրագծի նոր խողովակաշար կառուցելու աշխատանքներ. Պտղնի գյուղի Պտղնի 1-ին այգետարածք 5-րդ թաղամաս թիվ 9 այգետնակ և 44 /քառասունչորս/ համատեղ հասցեների արտաքին ջրագծի կառուցման աշխատանքներ.
Կամարիս գյուղի 10-րդ փողոց/ՕԿՋ-ից դուրս եկող հիմնական գիծ/, նոր ՕԿՋ-ից 10-րդ փողոցով դեպի 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 6 հասցե, հիմնական գործող ՕԿՋ խմելու ջրակատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ.
Առինջ գյուղի Աշխաբադի փողոցի հատվածից Բաբաջանյան փողոցով մինչև երևան քաղաքի Աճառյան փողոց կոյուղագծի և ջրամատակարարման խողովակաշարի անցկացման աշխատանքներ
3. Ոռոգում
Աբովյան համայնքի
Աբովյան քաղաքի Սևանի և Երևանյան փողոցների կանաչ գոտիների ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ.
Մայակովսկի գյուղի 3-րդ փողոցի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ.
Պտղնի գյուղի 1-ին փողոցի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ.
Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ:
4. Համայնքային փողոցների գազաֆիկացում
Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջան 2-րդ թաղամաս, 6-րդ միկրոշրջանի Արցախի փողոցի հարակից թվով 50 բնակելի տների, Հադրութ թաղամաս (5-րդ միկրոշրջան) 4-րդ փողոցի գազաֆիկացման աշխատանքներ.
Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի մնացած մաս, 15-րդ փողոցի փակուղիներ, 13-րդ փողոցի մնացած մասի գազաֆիկացման աշխատանքներ.
Գեղաշեն գյուղի 1-ին թաղամաս 9-րդ փողոց, 1-ին թաղամաս 5-րդ փողոց, 1-ին փողոց 77 հասցեից մինչ 1-ին փողոցի 76 հասցե, 3-րդ փողոց 58 տնից մինչ 3-րդ փողոց 62 տուն գազաֆիկացման աշխատանքներ.
Պտղնի գյուղի 10-րդ փողոց, 14-րդ փողոցի գազաֆիկացման աշխատանքներ.
Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ:
Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի 2-րդ փողոց փողոցային լուսավորության համակարգերի կառուցում։
6. Հրապարակների հիմնանորոգման աշխատանքներ
Աբովյան համայնքի
Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ.
Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ.
5. Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում
Աբովյան համայնքի
Առինջ գյուղի Ա թաղամաս 4-րդ փողոցի, Ա թաղամաս 5-րդ փողոցի, Ա թաղամաս 6-րդ փողոցի, Բ թաղամաս 3-րդ փողոցի, Բ թաղամաս 4-րդ փողոցի, Բ թաղամաս 5-րդ փողոցի, Բ թաղամաս 7-րդ փողոցի.
Արամուս գյուղի Երիտասարդական թաղամաս 1-ին փողոցի, Անկախության 7-րդ փողոցի,
Բալահովիտ գյուղի 9-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի, Ծաղկունք 4-րդ փողոցի /մասնակի/, Ծաղկունք 5-րդ փողոցի /մասնակի/.
Գեղաշեն գյուղի 3-րդ փողոցի, 3-րդ թաղամաս 2-րդ փողոցի, 3-րդ թաղամաս 3-րդ փողոցի, 2-րդ թաղամաս 1-ին փողոց 2-րդ նրբանցք, 2-րդ փողոց 2-րդ նրբանցք.
Կաթնաղբյուր գյուղի 5-րդ փողոց 1-ին նրբանցք.
Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի.
Պտղնի գյուղի Նոր գերեզմանոցի.
-
Discussed
14.11.2025 - 29.11.2025
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
-
Status
Views 645
Print