Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա: Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից: Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն վերակազմակերպման դեպքում իրավահաջորդությունը կարգավորվում է փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Միաժամանակ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը հաստատելուց հետո կազմակերպությունը պետք է ձեռնարկի բազմաթիվ գործողություններ` ծանուցի պարտատերերին, նախաձեռնի և անցնի հարկային ստուգում և այլն:

Համապատասխանաբար վերակազմակերպվող կազմակերպության փոխանցման ակտի/բաժանիչ հաշվեկշռի հաստատումից հետո մինչև վերակազմակերպման արդյունքների պետական գրանցման պահն անցնում է տևական ժամանակ, որի ընթացքում կազմակերպության գույքի կազմը և/կամ քաղաքացիական իրավուքները և պարտականությունները կարող են փոփոխվել (օրինակ` առևտրի ոլորտում գործող կազմակերպություն անխուսափելիորեն օտարում և ձեռք է բերում տարաբնույթ գույք, արտադրող կազմակերպությունը ստանում կամ սպառում է հումք, օտարում է պատրաստի արտադրանք և այլն): Նշված գույքի մասով իրավահաջորդության հարցերը հաճախ մնում են չկարգավորված, ինչը կարող է վեճեր առաջացնել, հատկապես բաժանման կամ առանձնացման դեպքերում:

 

 

2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ելնելով վերոգրյալից` նախագծերի փաթեթի նպատակն է կանոնակարգել փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը:

 

 

3 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով,  որ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի մեջ սահմանվում է նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը։

 

 

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

          Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

5.  ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 4.6.1 կետի (ՓՄՁ-ի կողմից բարձրաձայնված խնդիրների օրենսդրական լուծումների մշակում) դրույթների կատարումը։

 

                     

6.   ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից:

 

 

  • Discussed

    12.11.2025 - 27.11.2025

  • Type

    Law

  • Area

    Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 674

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: