Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա¬նակ¬նե¬րում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունը, լինելով «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության անդամ 2011 թվականից, շարունակում է ամրապնդել թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության և տեխնոլոգիական նորարարության արժեքները պետական կառավարման համակարգում։
ՀՀ կառավարության 2025–2027 թվականների ԲԿԳ գործողությունների ծրագրի նպատակն է խորացնել հանրային մասնակցությունը, զարգացնել բաց և թվային կառավարումը, բարձրացնել պետական համակարգի հաշվետվողականությունը և խթանել հակակոռուպցիոն, դատաիրավական ու տեղական ժողովրդավարական բարեփոխումները։

Ծրագրով ընդգրկված են մի շարք ռազմավարական հանձնառություններ, ներառյալ՝

  • տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական դաշտի ձևավորում,

  • մասնակցային կառավարման ինստիտուցիոնալ ամրապնդում,

  • էլեկտրոնային գնումների և իրական շահառուների համակարգերի կատարելագործում,

  • տեղական մակարդակում հանրային մասնակցության նոր մեխանիզմների ներդրում,

  • նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության ավտոմատ համակարգի ներդրում,

  • բաց և թափանցիկ արդարադատության ապահովում «e-Court-statistics» գործիքի միջոցով։

Գործողությունների ծրագիրը մշակվել է կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ հիմք ընդունելով հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և թվայնացման քաղաքականության նպատակները։
Այն միտված է ձևավորելու քաղաքացիակենտրոն, թափանցիկ և համագործակցային կառավարում՝ ազգային և տեղական մակարդակներում՝ Հայաստանի՝ ԲԿԳ ղեկավար կոմիտեում անդամակցության շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։

  • Discussed

    12.11.2025 - 28.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Prime Minister

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 526

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: