Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ      

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝  «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ՀՀ կառավարության 2025թվականի մարտի 27-ի N 356-L որոշմամբ ընդունված  «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի» շրջանակներում Սևան համայնքի բյուջե մուտքագրված միջոցների արտացոլման անհրաժեշտությամբ, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեխաների թվաքանակի և որոշ հաստիքների ավելացմամբ ծախսային պլանների վերանայմամբ, ինչպես նաև  մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը, մասնավորապես`

 

Եկամտային մաս

1. Այլ եկամուտներ հաշվի պլանը ավելացնել 4 973 200 հազ. դրամով և սահմանել 27 628 300 դրամ.

 

Ծախսային մաս

1. Սևանի համայնքապետարանի աշխատակազմ /01-01-01/

- հոդված 4111 / աշխատավարձ/ ՝ պլանը պակասեցնել 445 440 դրամով և սահմանել 289 554 560 դրամ.

- հոդված 4212 / էներգետիկ ծառայություններ/՝ պլանն ավելացնել 5 000 000 դրամով և սահմանել 65 000 000դրամ.

- հոդված 4215/ ապահովագրական ծախսեր/ ՝ պլանն ավելացնել 100 000 դրամով և սահմանել 350 000 դրամ.

- հոդված 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ ՝ պլանն ավելացնել 500 000 դրամով և սահմանել 3 000 000 դրամ.

2. ՔԿԱԳ բաժնի պահմանման ծախսեր

-         Հոդված 4111 /աշխատավարձ/՝ պլանն ավելացնել 445 440 դրամով և սահմանել 2 672 640 դրամ.

3. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/

-         հոդված 4241 /մասնագիտական ծառայություններ/ ՝ պլանն ավելացնել 1000 000 դրամով  և սահմանել 16 000 000 դրամ.

-         հոդված 4269 / հատուկ նպատակային այլ նյութեր/ պլանն  ավելացնել  500 000 դրամով և սահմանել 5000 000 դրամ.

-          հոդված 4657 /կապիտալ դրամաշնորհներ/՝ պլանը պակասեցնել 23 600 000 դրամով  և սահմանել 70 631 200 դրամ.

-         հոդված 5129 /այլ մեքենա, սարքավորումներ/ պլանը պակասեցնել 1800 000 դրամով և սահմանել 17 450 000 դրամ:

 

  3. Տնտեսական հարաբերություններ /04-0-0/

- գյուղատնտեսություն /04-0-2/

- 4241 /մասնագիտական ծառայություններ/ հոդվածի պլանն ավելացնել 4 973 200 դրամով սահմանել 7 783 200 դրամ.

4. Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն /05-4-1/

-5131 /աճեցվող ակտիվներ/ հոդվածն ավելացնել 1 800 000 դրամով և սահմանել 6 800 000 դրամ:

5. Հանգիստ, մշակույթ և կրոն /08-0-0/

-         «Համայնքային մշակութային կենտրոն ՀՈԱԿ» հոդված 4511 / սուբսիդիա/ պլանն ավելացնել 5 000 000 դրամով և սահմանել 41 000 000 դրամ.

6. Կրթություն / 09-0-0/

-         «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 4 000 000 դրամով և սահմանել 52 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 2 000 000 դրամով և սահմանել 55 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Գագարին բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1500 000 դրամով և սահմանել 22 500 000 դրամ.

-         «Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/՝ պլանն ավելացնել 2 500 000 դրամով և սահմանել 22 500 000 դրամ.

-         «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 2 000 000դրամով և սահմանել 33 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 11 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 37 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ  Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 3 500 000 դրամով և սահմանել 16 500 000 դրամ.

-         «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ  Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 13 000 000 դրամով և սահմանել 54 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ  Հոդված 4511 / սուբսիդիա/՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 55 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ Հոդված 4511 /սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 29 000 000 դրամ.

-         «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ Հոդված 4511 / սուբսիդիա/ ՝ պլանն ավելացնել 1 000 000 դրամով և սահմանել 14 000 000 դրամ:

 

 

Առկա իրավիճակը

 

Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները և բյուջետային փոփոխությունները, որը հնարավորություն կընձեռի համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորել, գործընթացը դարձնել առավել սահուն:

 

 

Կարգավորման առարկան

 

Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բնականոնության, իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովում:

 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

        

  • Discussed

    10.11.2025 - 25.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 539

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: