«Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer) ԵՎ Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (EU Laissez-Passer) ԿՐՈՂ անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս ՄԱԿ և ԵՄ կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (համապատասխանաբար՝ UN Laissez-Passer և EU Laissez-Passer) կրող անձանց համար գործում է ՀՀ մուտքի վիզային ռեժիմ։
Նշված ճամփորդական փաստաթղթերը տրամադրվում են ՄԱԿ և ԵՄ կառույցներում պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ճամփորդելու նպատակով։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր։ Նշված տեսակի ճամփորդական փաստաթղթեր կրող անձինք ՀՀ այցելելու համար ստանում են դիվանագիտական կամ ծառայողական տեսակի անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է բաց վիզային քաղաքականություն՝ հաշվի առնելով երկրների միգրացիոն և անվտանգային ռիսկերը, ինչպես նաև՝ փոխադարձության սկզբունքը։
2025թ. հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է:
Այս համատեքստում, երբ խոսքը գնում է ամենահեղինակավոր և կարևոր միջազգային կազմակերպության՝ Միացյալ ազգերի կազմակերպության և տարածաշրջանի քաղաքական և տնտեսական խոշորագույն միության՝ Եվրոպական Միության մասին, ապա վերջիններիս կողմից տրված ծառայողական ճամփորդական փաստաթղթերը նույնպես ավելի քան բավարար հիմք են՝ նույն քաղաքականությունը կիրառելու և առանց մուտքի վիզային ռեժիմ սահմանելու համար։
Բացի այդ, 2026թ. Հայաստանի Հանրապետությունում նախատեսված COP17 համաժողովի անցկացմանն ընդառաջ ակնկալվում է ԵՄ և ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների՝ ՀՀ այցերի հաճախակիացում:
ՄԱԿ քարտուղարությունում և այլ մարմիններում պարբերաբար շրջանառվում են պետությունների ցանկեր, որտեղ նշված են երկրների երկու խմբեր՝ ՄԱԿ ճամփորդական փաստաթղթով մուտքի վիզայի պահանջը վերացրած և չվերացրած:
ՄԱԿ ճամփորդական փաստաթղթի կիրառումը նախատեսվում է «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Նյու Յորքի 1946թ. կոնվենցիայով[1], ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների կողմից դիվանագիտական ճամփորդական փաստաթղթի կիրառումը` «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Նյու Յորքի 1947թ. կոնվենցիայով[2], իսկ ԵՄ դիվանագիտական ճամփորդական փաստաթղթի կիրառումը՝ «Եվրոպական միության արտոնությունների և անձեռնմխելիության մասին» արձանագրությամբ (№ 7)[3]։
2. Կարգավորման նպատակը.
Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով` յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունք.
Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների խորացման տեսանկյունից վիզային ռեժիմի վերացումը կարող է դիտվել որպես հաջորդական և կարևոր քայլ՝ նպաստելու բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ԵՄ և ՄԱԿ աշխատակիցների շրջանում ՀՀ դրական իմիջի ամրապնդմանը և վերջիններիս մոտ ՀՀ այցելելու գրավչության բարձրացմանը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 7-րդ և 13-րդ կետերից:
[1] SECTION 24. The United Nations may issue United Nations laissezpasser to its officials. These laissez-passer shall be recognized and accepted as valid travel documents by the authorities of Members, taking into account the provisions of Section 25.
SECTION 25. Applications for visas (where required) from the holders of United Nations laissez-passer, when accompanied by a certificate that they are travelling on the business of the United Nations, shall be dealt with as speedily as possible. In addition, such persons shall be granted facilities for speedy travel.
[2] SECTION 26. Officials of the specialized agencies shall be entitled to use the United Nations laissez-passer in conformity with administrative arrangements to be concluded between the Secretary-General of the United Nations and the competent authorities of the specialized agencies, to which agencies special powers to use laissez-passer may be delegated. The Secretary-General of the United Nations shall notify each state party to this Convention of each administrative arrangement so concluded.
SECTION 27. States parties to this Convention shall recognize and accept the United Nations laissez-passer issued to officials of the specialized agencies as valid travel documents.
[3] ARTICLE 6. Laissez-passer in a form to be prescribed by the Council, acting by a simple majority, which shall be recognised as valid travel documents by the authorities of the Member States, may be issued to members and servants of the institutions of the Union by the Presidents of these institutions. These laissez-passer shall be issued to officials and other servants under conditions laid down in the Staff Regulations of Officials and the Conditions of Employment of other servants of the Union. The Commission may conclude agreements for these laissez-passer to be recognised as valid travel documents within the territory of third countries.
-
Discussed
10.11.2025 - 01.12.2025
-
Type
Decision
-
Area
International relations
-
Ministry
Ministry of Foreign Affairs
-
Status
Views 755
Print