Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.11.2025 14:09:30

Նախագծի 2-րդ և 11-րդ հոդվածներով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և օրենքի 8․1 գլուխը (լրաց. 04.03.20 ՀՕ-137-Ն), որոնք վերաբերում են խնամակալության նպաստի համակարգում հաշվառված տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց «Խնամակալության նպաստ» ստանալու իրավունքին։ Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամակալ նշանակված անձին խնամակալության նպաստի համակարգում հաշվառելու համար ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեին չափորոշիչներ։ Հետևապես խնամակալության նպաստի իրական կիրառումն ու տրամադրումը կախված էր ՀՀ կառավարության կողմից ենթաօրենսդրական ակտի ընդունումից, որն առ այսօր չի ընդունվել։ 

Հարկ է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ  բացակայում է «խնամակալության նպաստը» որպես պետական նպաստի տեսակ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հիմնավորումը, մինչդեռ իրավակիրառման բացերի պատճառով, առանց հիմնավորման դրանց ուժը կորցրած ճանաչելը խնդիրը չի լուծում, այլ խորացնում է խնամակալության տակ գտնվող երեխաների սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովումը։ Խնամակալության նպաստի սահմանումը բխում է երեխայի իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության նպատակներից, իսկ այդ համակարգի վերացնելը կարող է հանգեցնել երեխայի լավագույն շահերի վնասմանը։

Առաջարկը չի ընդունվել։

2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.11.2025 14:09:30

Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «իսկ 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» և 11-րդ հոդվածում «Օրենքի 8.1 գլուխն ուժը կորցրած ճանաչել» ձևակերպումները, կամ որպես այլընտրանք՝ մշակել տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց համար սոցիալական աջակցության հստակ, կիրառելի և ենթաօրենսդրական ակտով սահմանված չափորոշիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովվել երեխայի լավագույն շահը և խնամակալի կողմից այս կարևոր գործառույթի պատշաճ իրականացումը։  

Առաջարկը չի ընդունվել։

3 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 21.11.2025 16:05:21

Միայնակ կանանց շրջանում ծնլիությունը խթանելու նպատակով, այս խմբի կանանց առաջի կամ գոնե երկրորդ երախայի նպաստը նույնպես դարձնել 50000 դրամ մինչև 18 տարեկանը։

Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ օրենսդրությամբ «միայնակ մայր» եզրույթ նախատեսված չէ։ Սոցիալական խոցելիության հաղթահարմանն ուղղված միջոցառումները նպատակահարմար է դիտարկել   ընտանիքների անապահովության գնահատման համակարգում՝ անապահովության նպաստի տեսքով:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում՝ անկախ ընտանիքում ծնված երեխաների հերթական կարգաթվից: Նպաստի չափը նախատեսվում է սահմանել 500 հազար դրամ: Հաշվի առնելով, որ ներկայումս ընտանիքում նոր ծնված առաջին և երկրորդ  երեխաների ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանված է 300 հազար դրամ, նախագծի ընդունումից հետո (այս դրույթի դեպքում կկիրառվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար) առաջին և երկրորդ երեխաների նպաստի չափը կաճի:   

 

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: