Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ 0,46144 հեկտար 02-112-0143-0271, 0,18 հեկտար 02-112-0143-0002 կադաստրային ծածկագրերով հողամասերի նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր»  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած զբաղեցրած տարածքի և տարածքին կից քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույք) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով.

1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձան (այսուհետ՝ հուշարձան) համարվող՝ Հայաստանի Հանրապետության Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր» հուշարձանի զբաղեցրած զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանի և դրա պատմական միջավայրի պահպանությունը, անխոչընդոտ իրականացնել հնագիտական ուսումնասիրությունները (հետախուզում և պեղումներ), բացված հնագիտական կառույցների ամրակայումը և վերականգնումը, պատմամշակութային արժեքի բացահայտումը, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանումը և շրջակա տարածքներում իրականացվող հողային և գյուղատնտեսական աշխատանքների նկատմամբ հսկողությունը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր» հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել հուշարձանի տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,

բ. թույլ կտա ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը,

գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,

դ. Հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը հնարավորություն կտա մոտակա համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցելու զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:

3. Սահմանել, որ`

1) գույքը  ձեռք  բերող  է Հայաստանի  Հանրապետությունը,  որի  անունից  հանդես  է  գալիս  Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը.

2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու տարածքային կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը.

3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է.

4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

3) գույքի ձեռքբերումից հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում և միջոցներ ձեռնարկել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողերի նպատակային նշանակությունը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:

4) գույքի ձեռքբերումից հետո միջոցներ ձեռնարկել հանրապետական նշանակության հուշարձանի գույքային գրանցման և դրա սպասարկման նպատակով առանձնացվող հողամասի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողի նպատակային նշանակությունը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքներն, ինչպես նաև գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ միասնական տեղեկանքների ստացման և նոտարական գործառույթների իրականացման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված ֆինանսական հատկացումների վերաբաշխում կատարելու և օտարվող գույքի սեփականատերերին փոխհատուցման նպատակով գումար տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 
  • Discussed

    07.11.2025 - 23.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Historical and cultural heritage protection

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 565

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: