Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

                              ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

                                                               Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

----------------- 2025 թվականի  N     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1.   Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

 

1)   Որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 91-ին, 92-րդ և  կետերով

«91 Եթե Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիալային ճանապարհների (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) (այսուհետ՝ նաև ավտոմոբիլային ճանապարհներ) կառուցման կամ վերակառուցման ծրագրերի նախագծերը չեն գերազանցում  1 (մեկ) միլիարդ դրամը և կառուցապատողը ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում չի հանդսանում՝ պետական ավտոմոբիլային ճանապարհների Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` պետական ճանապարհային մարմին), ապա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատողը մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքի դիմելը պետք է ստանա պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը

1)   Կառուցման կամ վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման հիմնավորումները

2)  իրականացվելիք Ծրագրի կառուցապատման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որտեղ բացի սույն կարգի 93-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ուղեցույցների պահանջվող ցուցանիշներից, պարտադիր պետք է ներառվի հետևյալ ցուցանիշները՝

ա ճանապարհի կառուցման անհրաժեշտության ուսումնասիրությունը,

բ բնապահպանական ազդեցությունը,

գ երթուղու ընտրությունը և երթևեկության ձևերը, հնարավոր ազդեցությունը գոյություն ունեցող ճանապարհայիին ցանցի վրա (հանգույցներ, անցումներ, մոտա բնակավայերի բնակիչներ),

դ երթևեկության մասնակիցների խումբը՝ ներառյալ խոցելի խումբը (հետիոտներ, հեծանվորդներ, մոտոցիկլավարներ), սեզոնային և կլիմայական պայմանները

ե կառուցվող կամ վերակառուցվող ճանապարհի հատվածում առկա ճանապարհային ցանցի երթևեկության ինտեսիվությունը և թողունակությունը,

զ նոր կառուցվող ճանապարհներով երթևեկության հեռանկարային ուղևորափոխադրումների ծավալի, տրանսպորտային հոսքի կազմի (թեթև մարդատար, բեռնատարներ (ըստ բեռնատարողության), ավտոբուսներ (ըստ ուղևորատարության) ուսումնասիրություն,

է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծախսերի (վառելիքի ծախս, օդի աղտոտվածություն, ժամանակի կորուստ) առկա և նոր երթուղիների  գնահատումը և համեմատական վերլուծության իրականացումը,

ը  ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, որը պետք է ներառի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ ՃՏՊ) տվյալների հիման վրա ընթացիկ իրավիճակի վերլուծությունը, ՃՏՊ-ների առաջացման խնդիրների և գործոնների բացահայտումը, ճանապարհային անվտանգության մակարդակի գնահատումը և ռիսկերի բացահայտումը,

թԾրագրի իրականացման բարելավումների նպատակները և հատուկ միջոցառումները, առկա խնդիրների լուծումը և նոր ՃՏՊ-ների կանխարգելումը,

ժ անկախ ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացումը։

3)  նախատեսվող ճանապարհի ծրագծով պարփակված համայնքների գոտևորման նախագծերը։

921 (մեկ) միլիարդ դրամը գերազանցող ավտոմոբիլային ճանապարհների կառուցման կամ վերակառուցման ծրագրերը, որոնց կառուցապատումը չեն իրականացվում պետական ճանապարհային մարմնի կողմից, իրականացվում է Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշման պահանջներին համապատասխան։

93 Կառուցապատողի կողմից ավտոմոբիլային ճանապարհների կառուցման կամ վերակառուցման ծրագրերի կառուցապատման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվաականի սեպտեմբերի 11-ի N 2284-Լ հրամանին համապատասխան։

94 Պետական ճանապարհային մարմնի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեությունը իրականացվում է սույն կարգին համապատասխան։

95 Պետական ճանապարհային մարմինը Կառուցապատողի կողմից սույն կարգի 9.1-ին կետով պահանջվող փաստաթղթերը ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և տալիս է թույլտվություն կամ մերժում է։

96 Պետական ճանապարհային մարմնի կողմից 91-ին կետով պահանջվող փաստաթղթերը մերժվում են, եթե՝

1)     կառուցապատողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են,

2)    կառուցապատողի կողմից ներկայացված փաստաթղթերը հակասում են ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ստանդարտներին կամ նորմաներին, ինչպես նաև այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

3)    ճանապարհի կառուցումը կամ վերակառուցումը արդեն իսկ նախատեսված է պետական ճանապարհային մարմնի ճանապարհային հեռանկարային շինարարության ծրագրերով։

97Սույն կարգի 96 կետի 1-ին ենթակետում նշված հիմքով մերժման դեպքում կառուցապատողը պետք է լրամշակված փաստաթղթերը  պետական ճանապարհային մարմին ներկայացնի մերժման մասին որոշումը ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ժամկետում, որը ստանալուց հետո պետական ճանապարհային մարմինը դիտարկում է սույն կարգի 95 կետով սահմանված կարգով։

98 Պետական ճանապարհային մարմնի կողմից Ծրագրի իրականացմանը թույլտվություն տալուց հետո միան կառուցապատողը կարող է սույն կարգին համապատասխան իրականացնել քաղաքաշինական գուրծունեություն։»։

 

2)  Որոշման 1-ին հավելվածի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ ենթակետով

«3) սույն կարգի 9.1 կետով նախատեսված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով՝ նաև պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը։»։

 

3)  Որոշման 1-ին հավելվածի 63-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ ենթակետով

«7) հայտին կցված չէ սույն կարգի 48-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը։»։

 

4)  Որոշման 1-ին հավելվածի 55-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 551-ին կետով

«551 Սույն կարգի 9.1 կետով նախատեսված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում՝ առաջադրանքին կցվում է նաև պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը։»։

 

5)  Որոշման 1-ին հավելվածի 148-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1481-ին կետով

«1481 Եթե կառուցված կամ վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների կառուցապատողը չի հանդսանում պետական ճանապարհային մարմինը, ապա սույն կարգի 147-րդ կետով ձևավորված ընդունող հանձնաժողովի կազմում պարտադիր պետք է ներգրաված լինեն պետական ճանապարհային մարմնի ներկայացուցիչները։ Սույն կետում նշված կառուցապատողի կողմից կառուցված կամ վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհը պետական ճանապարհային մարմնի կողմից համարվում է շահագործման ընդունված, եթե կառուցված կամ վերակառուցված շինության ավարտական ակտը ստորագրվել է ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված պետական ճանապարհային մարմնի ներկայացուցիչների կողմից։»։

 

2.          Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

   

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                   Ն Փաշինյան

«     »   ____________ 2025 թ 

 

  • Discussed

    07.11.2025 - 22.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 729

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: