ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով:
Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունները պայմանավորված են․
Ծախսային մասում
1. 09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 13,303.000 ՀՀ դրամով, որից՝
1) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,428.000 ՀՀ դրամով «Բերդկունքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար գույք ձեռքբերելու համար
2) 04 բաժնի 2 խմբի 1 դասի /գյուղատնտեսություն/ գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 3,575.000 ՀՀ դրամով Գավառի համայնքապետարանի և «Գերմանակն միջազգային համագործակցության ընկերություն ԳՄԲՀ» /GIZ/ հետ համատեղ իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում համայնքի մասնաբաժինը վճարելու նպատակով
3) 01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 5411 /հողեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 7,300․000 ՀՀ դրամով Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք, Կ․ Դեմիրճյան փողոց 8/1 հասցեում գտնվող 0,29975 հա մակերեսով հողամասի ձեռքբերման նպատակով:
2. 04 բաժնի 5 խմբի 1 դասի /Ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 19,428.400 ՀՀ դրամով, որից՝
1) 08 բաժնի 2 խմբի 1 դասի /գրադարաններ / գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 260,000 ՀՀ դրամով «Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին ջրագիծ անցկացնելու գործընթացին աջակցելու նպատակով
2) 08 բաժնի 2 խմբի 4 դասի /այլ մշակութային կազմակերպություններ / գործառնական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,600,000 ՀՀ դրամով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին՝ շենքի գազիֆիկացման և ջրամատակարարման համակարգի անցկացման համար
3) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 9,658․400 ՀՀ դրամով նախադպրոցական հաստատություններին տրամադրվող սննդի ծախսերը վճարելու նպատակով, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածը՝ 2,000․000 ՀՀ դրամով «Բերդկունքի եւ Հայրավանքի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար խաղեր դիտակտիկ նյութեր և շերտավարագույր ձեռքբերելու համար, իսկ 4655 /կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը՝ 2,150․000 ՀՀ դրամով «Սարուխանի՝ Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» և «Գավառի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին ջեռուցման նոր կաթսաներ ձեռքբերելու նպատակով։
4) 09 բաժնի 5 խմբի 1 դասի /արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,760․000 ՀՀ դրամով, որից՝ «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնված Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում կազմակերպելուն աջակցելու նպատակով տրամադրել 2,500․000 ՀՀ դրամ, իսկ «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակից Սոֆի Մուսոյանին տրամադրել 260․000 ՀՀ դրամ Մարոկոյում անցկացվող «MK ART Residence» միջոցառմանը մասնակցելու ճանապարհածախսի փոխհատուցման նպատակով
-
Discussed
04.11.2025 - 19.11.2025
-
Type
Financial statement
-
Area
Education and science, State revenue, Financial
-
Ministry
Gavar Municipality of Gegharquniq marz
-
Status
-
Link to the initial version
https://gavarihamaynqapetaran.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=a547e83a-3254-473d-97d9-f7944795f4e8
Views 775
Print