Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները։

 2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

 Ներկա փուլում տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում։

4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան կազմակերպությունների կամ անհատների կողմից մշակութային արժեքների արտահանման նպատակով պետական տուրքի վճարման գործընթացի կազմակերպումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

 

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը:

  7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

   8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը կապված է 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրի 49 գլխի  օրենսդրական դաշտի ընդունում և կատարելագործում պարբերությունից։

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    03.11.2025 - 18.11.2025

  • Type

    Law

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 722

Print

Suggestions

Մարուսյա Բաբայան

09.11.2025

Նախագիծը «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կարգավորում է մշակութային արժեքների արտահանման գործընթացում պետական տուրքի տեսակները՝ համապատասխանեցնելով դրանք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը։ Այն ապահովում է իրավական հստակություն, պարզեցնում է մաքսային ձևակերպումները և նպաստում է գործարար միջավայրի բարելավմանը։ Նախագծով սահմանվում են նաև արտոնություններ՝ մշակույթի ոլորտի հեղինակների, պետական մշակութային հաստատությունների և նվիրատուների համար, ինչը խթանում է մշակութային արժեքների պահպանությունն ու շրջանառությունը։

Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և չի առաջացնում բյուջետային փոփոխություններ, իսկ դրա կիրարկումը համահունչ է կառավարության 2021-2026 թթ․ ծրագրին և Հայաստանի վերափոխման ռազմավարությանը։

Առաջարկում եմ կողմ քվեարկել։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: