03.11.2025
Նախագծի ընդունումը կարևոր և մարդակենտրոն նախաձեռնություն է, որը նպատակ ունի գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված միջազգային չափորոշիչներին։
Այս նախաձեռնությունը միտված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումը և խնամքի ու պաշտպանության բարձր որակ։ Նախագիծը ներառում է մի շարք կարևոր կարգավորումներ: Այս նախաձեռնությունը ոչ միայն լրացնում է ոլորտային կարգավորման բացերը, այլև ամրապնդում է պետության հանձնառությունը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի արժանապատիվ, անվտանգ և հոգատար միջավայր՝ անկախ նրա սոցիալական կամ ընտանեկան իրավիճակից։