Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2027-2031 ԹԹ. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                            ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

«Հայաստանի Հանրապետության լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում են ռազմավարական նպատակները և ենթանպատակները, ակնկալվող արդյունքները, ռազմավարական մոտեցումները: Ռազմավարությունը ունի չորս գերակա ուղղություն` առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենք-շինությունների պահպանում և սպասարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շենք-շինությունների կառավարում և պահպանություն, սոցիալական աջակցության ծառայությունների իրականացում և մարզային (տեղական) նշանակության ճանապարհների պահպանություն:

ՀՀ լիազորությունների ապակենտրոնացման 2027-2031 ռազմավարական ընդհանուր նպատակն է «Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների ապակենտրոնացման միջոցով նպաստել հանրային ծառայությունների որակի, մատչելիության և մասնակցայնության բարձրացմանը՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում կյանքի որակի և արդյունավետ կառավարման մակարդակի բարելավման նպատակով»։

  • Discussed

    27.10.2025 - 11.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1133

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Առաջարկում ենք ռազմավարության շրջանակում դիտարկել նաև հոգեբուժական կազմակերպությունների կառավարման փուլային ապակենտրոնացումը, որը կնպաստի հոգեկան առողջության ծառայությունների համայնքահենք համակարգի ձևավորմանը։ Մասնավորապես՝ առաջարկում ենք համայնքներին կամ միջհամայնքային միավորումներին փոխանցել հոգեկան առողջության առաջնային և համայնքային ծառայությունների կազմակերպման, մոնիթորինգի և տեղական մակարդակում կարիքների գնահատման լիազորություններ, միաժամանակ ապահովելով մասնագիտական հսկողության, որակի և մարդու իրավունքների չափանիշների միասնական պետական մոտեցումը։ Ապակենտրոնացման գործընթացը պետք է կառուցվի համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների աստիճանական զարգացմամբ, ներառյալ տեղական հոգեբուժական մոբիլ խմբերի, հոգեբանական խորհրդատվության և սոցիալ-վերականգնողական ծառայությունների ներդրումը։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում առկա է «անձնական տվյալներ» և «անհատական տվյալներ» եզրույթների շփոթություն։ «Անձնական տվյալներ» հասկացությունը սահմանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ «անհատական տվյալներ» հասկացությունը սահմանված չէ, այդ թվում՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Այս տարբերակումը հիմնավորված չէ և կարող է հանգեցնել տվյալների պաշտպանության իրավական ռեժիմների շփոթմունքի՝ վտանգելով տվյալների գաղտնիության և պաշտպանության երաշխիքները։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

11.11.2025

Հավելված 1-ի «Գերակա ուղղություն 3» բաժնի «առկա իրավիճակ» ենթաբաժնում նշվում է, որ սոցիալական ծառայությունների ապակենտրոնացման համատեքստում քննարկվելու է միայն ոչ դրամական ծառայությունների տրամադրման գործընթացը՝ սոցիալական աջակցության ոլորտում։ Առաջարկում ենք վերանայել այս մոտեցումը և հստակ տարբերակել դրամական սոցիալական ծառայությունների վճարման փուլերը և դրանց իրականացմանն առնչվող վարչական ու գնահատողական գործառույթները։ Այսպիսով, կարելի է ապահովել դրամական ծառայությունների որոշ վարչական փուլերի, օրինակ, նախնական փաստաթղթային ստուգման, գնահատման և մոնիթորինգի աստիճանական ապակենտրոնացումը՝ պահպանելով վճարման իրավասությունը և վերահսկողությունը պետական մակարդակում։ 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: