«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի «մեկուսի ջրային օբյեկտները» բառերը փոխարինել «մակերևութային ջրային ռեսուրսները, բնաղբյուրները, ջրային համակարգերը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի «ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր)» բառերը փոխարինել «մակերևութային ջրային ռեսուրսներով, բնաղբյուրներով և ջրային համակարգերով» բառերով:
Հոդված 3. 26-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Ջրային հողեր են համարվում մակերևութային ջրային ռեսուրսներով, բնաղբյուրներով և ջրային համակարգերով զբաղեցված, ինչպես նաև դրանց օգտագործման և պահպանության համար առանձնացված հողերը։»,
2) 3-րդ մասի «բնական և արհեստական ջրային օբյեկտների» բառերը փոխարինել «մակերևութային ջրային ռեսուրսների, բնաղբյուրների և ջրային համակարգերի» բառերով:
Հոդված 4. 60-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) Պետական նշանակության և պետական հատուկ նշանակության ջրային համակարգերով զբաղեցված, ինչպես նաև դրանց օգտագործման և պահպանության համար առանձնացված ջրային հողերի կազմի մեջ մտնող հողեր են, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը.»,
2) 11-րդ կետի «ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի» բառերը հանել,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-ին կետով․
«11.1) մակերևութային ջրային ռեսուրսներով կամ բնաղբյուրներով զբաղեցված, ինչպես նաև դրանց ջրապահպան գոտիների համար առանձնացված հողեր են, ջրապահպան գոտիները սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններով.»։
Հոդված 5.
1․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
-
Discussed
27.10.2025 - 11.11.2025
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 1194
Print