Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    24.10.2025 - 08.11.2025

  • Type

    Order

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1373

Print

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

06.11.2025

Նախագծի ու հիմնավորման փաստաթղթերը հասանելի չեն ներբեռման համար։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

27.10.2025

Կարծում ենք, որ առաջարկվող վերոնշյալ իրավակարգավորումներն առավել ընդգրկուն և համահունչ են ներկայիս հասարակական մտքի զարգացմանն ու տեխնիկա-տեղեկատվական առաջընթացին, քանի որ Նախագծով առաջարկվող կարգավորումներում ներառված չեն, օրինակ՝ տրանսպորտային միջոց չհանդիսացող անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերը կամ իրեր, առարկաներ կամ նյութեր տեղափոխող (նաև՝ ենթադրվող տեղափողումը) կենդանիները և այլն։

Ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ այսօր բավականին մեծ թիվ են կազմում հատուկ պահպանվող օբյեկտներ արգելված իրերն ու առարկաները կենդանիների կամ անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերի միջոցով տեղափոխելը։ Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներ անօդաչու թռչող սարքերի (խաղալիք հեռակառավարվող մեքենա) և կենդանիների (աղավնի, կատու) միջոցով թմրադեղեր, բջջային հեռախոսներ և այլ առարկաներ փոխանցելու դեպքերը, որով պայմանավորված չի կարելի է բացառել այն, որ համապատասխան «հնարամիտ միտքը» կարող է գործել նաև ոստիկանության ծառայողների կողմից շրջափակված կամ արգելափակված օբյեկտներ՝ իրեր, առարկաներ կամ տեղեկատվություն փոխանցելու կամ վերցնելու համար։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

27.10.2025

Ուսումնասիրելով ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված «Ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգերը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ առաջարկում ենք․

 

ա) Նախագծի հավելված N 1-ի 3-րդ կետը շարադրել ստորև նշված տարբերակով՝

 

«3․ Սույն գործելակարգի իմաստով՝ շրջափակումը Ոստիկանության ծառայողների կողմից շենքերում, շինություններում, տարածքներում և այլ օբյեկտներում, ինչպես նաև դրանց գտնվելու օդային տարածքում՝ անձանց, իրեր, առարկաներ կամ նյութեր տեղափոխող (նաև՝ ենթադրվող տեղափողումը) կենդանիների, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ տրանսպորտային միջոց չհանդիսացող ցամաքային, ջրային, օդային անօդաչու կամ հեռակառավարվող ցանկացած այլ սարքերի (այդ թվում՝ ինքնաշեն), անկարգելների, օդապարիկների, դետապլանների, մոտոդելտապլանների և առհասարակ տարբեր տիպի սավառնակների ազատ տեղաշարժի մասնակի սահմանափակումն է, իսկ արգելափակումը՝ տեղաշարժի ամբողջական արգելումը։»,

 

բ) Նախագծի հավելված N 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել ստորև նշված տարբերակով՝

 

«3) հանցանքի կատարումը կանխելու, խափանելու կամ բացահայտելու համար,»,

 

գ) Նախագծի հավելված N 1-ի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6-րդ ենթակետով՝

 

«6) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումներն ու խնդիրներն իրականացնելու համար։»։

 

դ) ԴԻՏԱՐԿՈՒՄ․

Նախագծի հավելված N 1-ի 20-րդ կետի շարադրանքում ՛՛և՛՛-ից հետո խախտված է ժամանակաձևը, հետևաբար առաջարկում ենք հիշյալ կետը շարադրել ստորև նշված տարբերակով՝

 

«20) «Շրջափակվող կամ արգելափակվող տարածքում հանրային իրազեկվածություն ապահովելու նպատակով կարող են տեղադրվել համապատասխան նշաններ և իրականացվել տեղեկացում։»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: