«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.
Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 962-Ա որոշման (այսուհետ` Որոշում) կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Համաձայն Որոշման նախատեսվում էր իրականացնել նշված կազմակերպությունների միավորում` միացման ձևով, սակայն հաշվի առնելով Ընկերության զուտ ակտիվների բացասական մեծությունը նշված գործարքը հնարավոր չի եղել մինչ օրս իրականացնել:
Նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը վարկ տրամադրելու մասին» թիվ 681-Ա, 2012 թվականի օգոստոսի 2-ի ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» թիվ 1018-Ն, 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» թիվ 194-Ն և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» թիվ 638-Ն որոշումներով տրամադրված վարկային պարտավորությունների մասնակի ներում` տոկոսների և տույժերի մասով` 31.10.2025թ. դրությամբ` հետևյալ համամասնությամբ`
- տույժ՝ 379,695,433 ՀՀ դրամ,
- տոկոս՝ 1,331,886,830 ՀՀ դրամ:
Նախագծով նախատեսվում է նաև իրականացնել վերոնշյալ վարկերի վերակառուցում Ընկերությունում հետևյալ պայմաններով` 1% տարեկան տոկոսադրույքով, 20 տարվա մարման ժամկետով` կիսամյակային կտրվածքով:
Հաշվի առնելով, որ ներումից հետո մինչև միացումը պետական գրանցում ստանալը ընկած ժամանակահատվածը կրկին կգոյանան տոկոսներ և տույժեր, հետևաբար սույն նախագծով նախատեսվում է նաև 0,92 հա մակերեսով հողատարածքի (Ընկերությանն հարակից տարածք) ամրացում Ընկերությանը` վերջինիս զուտ ակտիվների դրական մեծություն ապահովելու նպատակով:
Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Որոշման 3-րդ կետը, ինչպես նաև Որոշումը լրացնել նոր խմբագրությամբ` կատարման նոր ժամկետ սահմանելով` 2026 թվականի ապրիլի 1-ը` միացումը սահմանված կարգով ապահովելու համար:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Այսպիսով` Նախագծով առաջարկվում է իրականացնել բյուջետային վարկերից առաջացած տոկոսների և տույժերի մասով ներում, տրամադրված վարկերի վերակառուցում, անշարժ գույքի ամրացում, ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 962-Ա որոշման մեջ փոփոխությունների կատարում և Որոշման կատարման ապահովում:
4. Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումները կամ նվազեցումները.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 962-Ա որոշման կատարումը:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից կամ ծրագրից:
-
Discussed
20.10.2025 - 05.11.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1943
Print